Ֆրանսուա Դոսին
Ֆրանսուա Դոսին (ֆր.՝ François Dossin, 1927 - 1998 Բելգիա), բելգիացի աստղագետ, աշխատել է Վերին Պրովանսի աստղադիտարանում։
Ֆրանսուա Դոսին François Dossin | |
---|---|
Ծնվել է | 1927 |
Մահացել է | 1998 |
Քաղաքացիություն | Բելգիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Կենսագրություն
խմբագրել1973 թվականին Դոսինը իր գործընկեր Անդրե Հեկի հետ հայտարարեցին Քենիայում դիտարկած ամբողջական խավարման ժամանակ կատարած հայտնագործության մասին, նրանք դիտարկել էին երկնային մարմին, որը պտտվում է Արեգակին չափազանց մոտ, այս մարմինը անվանվեց Դոսին-Հեկ[1]։ Այս մարմինը հետագայում այլևս չի դիտարկվել, և այժմ համարվում է, որ դիտարկումը եղել է «երկու աստղագետների կողմից օգտագործված դիտարկման համակարգերի սխալանք»։
Փոքր մոլորակների կենտրոնի տվյալներով Դոսինը հայտնաբերել է 5 աստերոիդ 1981-ից 1984 թվականները[2], ինչպես նաև գրել է ավելին քան 30 գիրք, մեծ մասամբ աստղագիտական թեմաներով։
Ֆրանսուա Դոսինը իր հայտնաբերած (3198) Վալոնիա աստերոիդը անվանել է իր ծննդավայրի պատվին[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ André Heck. «Dossier Personnel» (PDF) (ֆրանսերեն). Université Louis Pasteur - Observatoire Astronomique de Strasbourg. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ IAU. «3198 Վալոնիա աստերոիդի անվանումը». Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.