Վերին Պրովանսի աստղադիտարան

Վերին Պրովանսի աստղադիտարան (ֆր.՝ Observatoire de Haute-Provence), Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի աստղագիտական հիմնարկ։ Գտնվում է Սեն Միշելում, Մարսելից 100 կիլոմետր հյուսիս, ծովի մակերևույթից 700 մետր բարձրության վրա։ Հիմնվել է 1944 թ.։ Հիմնական գործիքներն են 193, 152 և 120 սանտիմետր տրամագծով հայելավոր ռեֆլեկտորները և օբյեկտիվ պրիզմայով Շմիդի 60 սանտիմետրանոց դիտակը։ Ի տարբերություն մյուս աստղադիտարանների՝ Վերին Պրովանսի աստղադիտարանը մշտական գիտական անձնակազմ գրեթե չունի, գործում են հիմնականում աստղադիտակները սպասարկող ծառայությունները։ Տարվում են աստղերի, աստղակույտերի, միջաստղային միջավայրի, միգամածությունների և մոլորակների ուսումնասիրման աշխատանքներ։ Վերին Պրովանսի աստղադիտարանը գործնական կապեր ունի Բյուրականի աստղադիտարանի հետ, հայ և ֆրանսիացի աստղագետները 193 սանտիմետրանոց աստղադիտակի և ֆրանսիացի գիտնական Դանիել Շալոնժի (1895-1977) սպեկտրոգրաֆի օգնությամբ համատեղ հետագոտել են անկայուն աստղերի սպեկտրները։

Վերին Պրովանսի աստղադիտարան
Observatoire de Haute-Provence
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ511
Երկիր Ֆրանսիա
ՎայրՍեն Միշել լ’Օբսերվատուար
ԲԾՄ650 ± 1 մետր
Հիմնադրվել է՝1937
Կայքobs-hp.fr(ֆր.)
 Observatoire de Haute-Provence Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 405