Ֆրանսուա Դեբլյու

շվեյցարացի ֆրանսալեզու արձակագիր, բանաստեղծ

Ֆրանսուա Դեբլյու (ֆր.՝ François Debluë, մարտի 4, 1950(1950-03-04), Պյուի[1]), շվեյցարացի ֆրանսալեզու արձակագիր, բանաստեղծ։

Ֆրանսուա Դեբլյու
Ծնվել էմարտի 4, 1950(1950-03-04) (74 տարեկան)
ԾննդավայրՊյուի[1]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և ուսուցիչ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունԼոզանի համալսարան
 François Debluë Վիքիպահեստում

Ծնվել է 1950 թվականի մարտի 4-ին։ Ավարտել է Լոզանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որից հետո դասավանդել է նույն համալսարանում։ Այնուհետև դասավանդել է Շամբլանդ գիմնազիայում։

Նրա հրատարակած արձակ ստեղծագործություններից են՝ «Ընդհանուր վայրեր» (1979), «Սխալական օրեր» (1983), «Խառնաշփոթ տոներ» (1989), որոնց համար ստացել է Միշել Դենտանի մրցանակ։ Նա գրել է 1999 թվականին թողարկված «Խաղողագործների տոնի» սցենարը։ Դեբլյուի չափածո հայտնի գործերն են՝ «Ժամանակի աշխատանքը» (1997), «Այցելած գիշերվա բանաստեղծությունը» (1997), ինչպես նաև «Համբերության կերպարները» (1998)[2]։

Ֆրանսուա Դեբլյուն հայերեն խմբագրել

  • Այս բանաստեղծությունը, որ մենք չենք գրի; Մեկնում (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 163-183։ Թարգմ.՝ Իրինա Հովսեփյան։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 163։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Դեբլյու» հոդվածին։