Ֆրանսուա Անդրե Ֆիլիդոր
Ֆրանսուա Անդրե Ֆիլիդոր (իսկական ազգանունը՝ Դանիկան-Ֆիլիդոր, ֆր.՝ François-André Danican Philidor; սեպտեմբերի 7, 1726[1][2][3][…], Դրյո[4] - օգոստոսի 31, 1795[2][3][4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5][4]), ֆրանսիացի կոմպոզիտոր, ֆրանսիական կոմիկական օպերայի ստեղծողներից, շախմատիստ, շախմատային տեսաբան, իր ժամանակի աշխարհի ուժեղագույն շախմատիստը։
Ֆրանսուա Անդրե Ֆիլիդոր | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ François-André Danican Philidor |
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1726[1][2][3][…] Դրյո[4] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | օգոստոսի 31, 1795[2][3][4] (68 տարեկան) Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5][4] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | դերասան, շախմատիստ, դաշնակահար, կոմպոզիտոր, երաժիշտ և շախմատի տեսաբան |
Գործիքներ | դաշնամուր |
François-André Danican Philidor Վիքիպահեստում |
Իր օպերաներում օգտագործել է արհեստավորների, գյուղացիների, զինվորների կյանքից սյուժեներ․ «Կոշկակար Բլեզը» (1759), «Կախարդ զինվորը» (1760), «Դարբինը» (1761), «Այգեպանը և նրա տերը» (1761) են։ Գրել է նաև սերիա-օպերաներ, գործիքային պիեսներ, եկեղեցեկան երաժշտություն։
XVIII դ․ Եվրոպայի ուժեղագույն շախմատիստն էր։ Նրա «Շախմատային խաղի վերլուծություն» աշխատությունը (1749) հիմք է դրել շախմատի տեսության ուսումնասիրմանը։ Ֆիլիդորի եղբայրը՝ կոմպոզիտոր և ֆլեյտահար Անն Ֆիլիդորը (1681-1728), Ֆրանսիայում առաջին հրապարակային համերգների՝ «Հոգևոր համերգների» հիմնադիրն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Գրականություն
խմբագրել- Ля Лоранси Л․ де, Французская комическая опера XVIII в․, пер․ с франц․, М․, 1937
- Шахматы։ энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.։ Советская энциклопедия, 1990. — С. 428—429. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3
- Нейштадт Яков Исаевич. Некоронованные чемпионы. — Москва։ Физкультура и спорт, 1975. — 303 стр.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |