Ֆրանսիսկո Գովինյո Լիմա

բրազիլական Ֆուտբոլիստ

Ֆրանսիսկո Գովինյո Լիմա[3] (բրազ.-պորտ.՝ Francisco Govinho Lima, ապրիլի 17, 1971(1971-04-17)[1][2], Մանաուս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, խաղացել է կիսապաշտպանական գծում, իսկ հետագայում՝ որպես մարզիչ։

Ֆրանսիսկո Գովինյո Լիմա
Ծնվել էապրիլի 17, 1971(1971-04-17)[1][2] (53 տարեկան)
ԾննդավայրՄանաուս, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունֆուտբոլիստ

Կարիերա խմբագրել

«Սան Պաուլու» պատանեկան դպրոցի սան է։ Եվրոպական կարիերան նա սկսել է 25 տարեկանում՝ թուրքական «Գազիանտեպսպորում»։ Այնուհետեւ նա խաղացել է Շվեյցարիայի և Իտալիայի ակումբներում։ 2004 թվականին նա պայմանագիր կնքեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ «Լոկոմոտիվի» կազմում 2004 թվականի Ռուսաստանի չեմպիոն, 2005 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր, 2005 թվականի Ռուսաստանի սուպերգավաթակիր։ 2006 թվականի հունվարին «Քաթար ՖԱ»-ն վարձակալել է ֆուտբոլիստին, որից վեց ամիս անց տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո»։ 2007 թվականի հունվարից խաղում է իտալական «Բրեշիա» թիմում։ 2008 թվականի հուլիսին նա տեղափոխվեց ամերիկյան «Սան-Խոսե Էրտկվեյկս», MLS-ի խաղացող։ 2009 թվականի հունվարին նա հեռացավ «Սան Խոսե»-ից և շուտ պայմանագիր կնքեց Իտալիայի երրորդ լիգայի «Տարանտո»-ի թիմի հետ:2010 թվականին վերադարձավ Բրազիլիա։ 2016 թվականին՝ 45 տարեկան հասակում, նա վերսկսեց կարիերան «Ֆաստ» ակումբում՝ հայրենի Մանաուսից[4]։

Ֆրանսիսկո Լիման չի խաղացել որևէ ազգային թիմում, չնայած ունեցել է այդ հնարավորությունները։

  Յուրի Պավլովիչ Սյոմինը ցանկանում էր, որ ես խաղայի Ռուսաստանի հավաքականում, բայց ես մերժեցի։ Ես սպասում էի, որ կմտնեմ Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական։ Նմանապես, ես մերժեցի Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականին։ 2006 թ․ Աշխարհի առաջնության տարում ինձ կանչեց Մարչելո Լիպին, բայց ես հրաժարվեցի նույն պատճառով՝ ցանկանում էի խաղալ Բրազիլիայի հավաքականում։ Ավաղ, դա չստացվեց, չնայած Լուիս Ֆելիպե Սկոլարին խոստացավ ինձ կանչել 2002 թ.[5]։  

Նվաճումներ խմբագրել

  • Իտալիայի Սուպերգավաթ 2001
  • Ռուսաստանի Չեմպիոն 2004
  • Ռուսաստանի Սուպերգավաթ 2005

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել