Ֆրանսիսթաուն (անգլ.՝ Francistown), խոշոր քաղաք Բոտսվանայում ։ Գտնվում է հյուսիսարևելյան շրջանի հարավ-արևելքում՝ Գաբորոնեից 400 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը՝ 113 315 մարդ։ (2001 թվականի դրությամբ)։

Քաղաք
Ֆրանսիսթաուն
անգլ.՝ Francistown
ԵրկիրԲոտսվանա Բոտսվանա
Հիմնադրված է1897 թ.
ԲԾՄ1001±1 մետր
Ժամային գոտիկենտրոնաաֆրիկյան ժամանակ և UTC+2
Ֆրանսիսթաուն (Աշխարհ)##
Ֆրանսիսթաուն (Աշխարհ)

Քաղաքն ունի միջազգային օդանավակայան և երկաթուղի։ Ֆրանսիսթաունը գտնվում է Լիմպոպո գետի վտակների հարևանությամբ՝ Զիմբաբվեի պետական սահմանից 90 կմ հեռավորության վրա։ Քաղաքը Հարավային Աֆրիկայի ոսկու տենդի կենտրոնն էր և մինչև այժմ շրջապատված է հին և լքված հանքահորերով ու ոսկի պարունակող հանքաքարերով։

Պատմություն խմբագրել

Թեև բնակավայրի մասին գրավոր վկայություններն արվել են ոչ վաղ անցյալում, սակայն բանավոր վկայությունները փաստում են, որ Ֆրանսիսթաուն քաղաքը շատ ավելի հին ու հարուստ պատմություն ունի։

1868-ական թվականներին՝ ոսկու տենդի եռուն շրջանում, այստեղ ոսկի է հայտնաբերվել, ինչի հետևանքով բնակավայրը հայտնի է դարձել։ Սկսվել է ոսկու զանգվածային արդյունահանումը, և Ֆրանսիսթաունը դարձել է առևտրային հանգույց Զիմբաբվե և Զամբիա երկրների միջև։

Ներկայիս քաղաքը հիմնադրվել է 1897 թվականին։ Ճանապարհային և երկաթուղային տրանսպորտային ուղիները, հանքարդյունաբերությունը, առևտուրը և գյուղատնտեսությունը քաղաքի տնտեսության հիմնական մասն են կազմում։

Տնտեսություն խմբագրել

Ֆրանսիսթաունը գտնվում է երկրի գլխավոր օդային և ճանապարհային երթուղու վրա։ Հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը քաղաքի տնտեսության աճի առաջատարներն են։ Հանքային ռեսուրսների արդյունահանման հիմնական ընկերություններն են՝ «Tati Nickel» (պատկանում է «Նորիլսկի նիկել» Ռուսաստանի հանքարդյունաբերական ընկերությանը[1]), որը մշակում է նիկելով, պղինձով և կոբալտով[2] հարուստ հանքավայրերը, Բոտսվանայի մետաղական թափոնների վերամշակման կայանը, որը գտնվում է քաղաքի մերձակայքում (գործում է 2008 թվականից)։ Ֆրանսիսթաունի մեդիատեղեկատվական տարրերից մեկը «Ձայն» թերթն է։

Կլիմա խմբագրել

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ֆրանսիսթաունի
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 30,8 29,9 29,5 27,8 25,7 22,7 23,1 25,7 29,2 31,8 31,1 30,2 28,1
միջին ջերմաստիճանը (°C) 24,8 24,1 23,1 20,9 17,3 14,3 14,5 17,1 20,9 24,3 24,8 24,4 20,5
միջին նվազագույնը (°C) 18,8 18,3 16,8 14,0 8,9 5,9 5,9 8,4 12,6 16,8 18,4 18,6 12,9
տեղումների քանակը (մմ) 100 95 52 28 8 2 0 1 8 28 61 90 473
Աղբյուր՝ [1] Ֆրանսիսթաունի կլիման

Մշակույթ խմբագրել

Ֆրանսիսթաուն քաղաքում գտնվում է Մարիամ Աստվածածին կաթոլիկ եկեղեցին, որը Ֆրանսիսթաունի թեմի տաճարն է։

Կրթություն խմբագրել

Ֆրանսիսթաունի մանկավարժական քոլեջը 1973 թվականին դարձավ Բոտսվանայի համալսարանական ճամբարներից մեկը։ Ավագ դպրոցը բացվել է 1978 թվականին և այժմ ունի 1200 ուսանող[3]։ Գոյություն ունի նաև երկու մասնավոր դպրոց՝ Ջոն Մաքենզիի տարրական և հիմնական դպրոց և Քլիֆթոնի տարրական դպրոց։ 2008 թվականի հոկտեմբերի 10-ին Յան ԿԽաման բացել է Ֆրանսիսթաունի տեխնիկական և մասնագիտական կրթության քոլեջը տեխնիկական, արհեստագործական, ինչպես նաև մանկավարժական մասնագիտությունների գծով կադրեր պատրաստելու համար։ Քոլեջը տեղակայված է մի քանի մասնաշենքերում, տարածքը ընդարձակ է, բարեկարգ ու հարմարավետ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նորիլսկի նիկել - Գլխավոր էջ». Норникель (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  2. «Մեդիա». Mining Weekly (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  3. «Ֆրանսիսթաունի ավագ միջնակարգ դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել