Ֆրանսիշկու Ռամոշ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ֆրանսիշկու Աուգուստո Նետո Ռամոշ (պորտ.՝ Francisco Augusto Neto Ramos, ապրիլի 10, 1995(1995-04-10)[1] կամ ապրիլի 10, 1994(1994-04-10)[2], Póvoa de Varzim), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Շավիշ» ակումբի կիսապաշտպան։ 2016 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից Ռիո դե Ժանեյրոյում։

Ֆրանսիշկու Ռամոշ
պորտ.՝ Chico Ramos
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1995(1995-04-10)[1] (29 տարեկան) կամ ապրիլի 10, 1994(1994-04-10)[2] (30 տարեկան)
Ծննդավայր Póvoa de Varzim
Հասակ 181 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Ռամոշը «Վարզիմ» և «Պորտու» ֆուտբոլային ակումբների սան է։ 2014 թվականի օգոստոսի 10-ին «Օլիվեյրենսե»-ի դեմ խաղում նա առաջին անգամ հանդես եկավ Սեգունդա լիգայում[3]։ Դեկտեմբերի 7-ին մայրաքաղաքային «Ատլետիկո»-ի դեմ խաղում Ֆրանսիշկուն իր առաջին գոլը հեղինակեց «Պորտու»-ի կազմում[4]։ 2016 թվականի հունվարի 20-ին Պորտուգալական լիգայի գավաթի «Ֆարմալիկան»-ի դեմ խաղում նա առաջին անգամ հանդես եկավ վիշապների հիմնական կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ժանելի Իմբյուլին[5]։ Մարտի 12-ին «Ունիան Մադեյրա»-ի դեմխաղում Ռամոշն առաջին անգամ հանդես եկավ Սանգրիշ լիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Վենսան Աբուբաքարին[6]։ Նույն թվականին նա օգնեց նրանց հաղթել Սեգունդա լիգայում։

Ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Ռամոշը տեղափոխվեց «Շավիշ» ֆուտբոլային ակումբ։

Միջազգային կարիերա խմբագրել

2014 թվականին Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի կազմում Ռամոշը դարձել է 2014 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր Հունգարիայում։ Առաջնության ընթացքում նա խաղացել է Իսրայելի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի[7], Հունգարիայի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի[8], Սերբիայի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի[9] և Գերմանիայի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի դեմ խաղերում[10]։

2015 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Ֆրանսիշկուն մասնակցեց 2015 թվականին Նոր Զելանդիայում կայացած Ֆուտբոլի երիտասարդական հավաքականների աշխարհի առաջնություն։ Առաջնության ժամանակ նա խաղացել է Կատարի երիտասարդական հավաքականի[11], Սենեգալի երիտասարդական հավաքականի[12], Կոլումբիայի երիտասարդական հավաքականի[13] և Բրազիլիայի երիտասարդական հավաքականի[14] դեմ խաղերում։

2016 թվականին Ռամոշը Պորտուգալիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցեց Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Առաջնության ժամանակ նա խաղացել է ընդդեմ Արգենտինայի Օլիմպիական հավաքականի[15], Հոնդուրասի Օլիմպիական հավաքականի[16], Ալժիրի Օլիմպիական հավաքականի[17] և Գերմանիայի Օլիմպիական հավաքականի[18]։

2022 թվականին Պորտուգալիայի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ Շվեյցարիայի դեմ խաղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Soccerway(բազմ․)
  3. «Порту II VS. Оливейренсе 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2014—08—10.
  4. «Порту II VS. Атлетико Лиссабон 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2014—12—07.
  5. «Фамаликан VS. Порту 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016—01—20.
  6. «Порту VS. Униан Мадейра 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2016—03—12.
  7. «Португалия (до 19) VS. Израиль (до 19) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2014—07—19.
  8. «Венгрия (до 19) VS. Португалия (до 19) 1:6» (ռուսերեն). soccerway.com. 2014—07—22.
  9. «Португалия (до 19) VS. Сербия (до 19) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2014—07—28.
  10. «Германия (до 19) VS. Португалия (до 19) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2014—07—31.
  11. «Катар (до 20) VS. Португалия (до 20) 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 3.
  12. «Португалия (до 20) VS. Сенегал (до 20) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 31.
  13. «Колумбия (до 20) VS. Португалия (до 20) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 6.
  14. «Бразилия (до 20) VS. Португалия (до 20) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 14.
  15. «Португалия (до 23) VS. Аргентина (до 23) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 4.
  16. «Гондурас (до 23) VS. Португалия (до 23) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 7.
  17. «Алжир (до 23) VS. Португалия (до 23) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 10.
  18. «Португалия (до 23) VS. Германия (до 23) 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 13.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիշկու Ռամոշ» հոդվածին։