Ֆրանչեսկո Պացցի
Ֆրանչեսկո Պացցի (իտալ.՝ Francesco Pazzi, հունվարի 28, 1444, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - ապրիլի 26, 1478, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), հայտնի ֆլորենտական Պացցի տոհմից ազնվական, հայտնի է դարձել Լորենցո Մեդիչի դեմ դավադրության շնորհիվ։ Նա Հակոբ Պացիի եղբորորդին է, որը նույնպես եղել է դավադիրներից մեկը։
Ֆրանչեսկո Պացցի Francesco Pazzi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 28, 1444 |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Մահացել է | ապրիլի 26, 1478 (34 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | բանկիր |
![]() |
1478 թվականին Ֆլորենցիայում մի խումբ հարուստ ֆլորենտական քաղաքացիներ, Ֆրանչեսկո Պացիի, հոր բարեկամների և Պիզայի արքեպիսկոպոս Ֆրանչեսկո Սալվիատիի գլխավորությամբ, կատարել են Մեդիչների տան իշխանությունը տապալելու փորձ։ Ապրիլի 26-ին Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարում՝ ծեսի ժամանակ, դավադիրները դաշույներով հարձակվել են Ջուլիանո և Լորենցո Մեդիչի եղբայրների վրա։

Թեթև վիրավորված Լորենցոյին հաջողվել է փախչել, իսկ Ջուլիանոն ընկավ առաջին իսկ հարվածից։ Կատարվեց ապստամբության բաձրացման փորձ՝ քաղաքացիական ազատության կարգախոսի ներքո, սակայն այն չհաջողվեց։ Դավադիրներին կախել են Պալացցո Վեկկիոյի պատուհաններին (Ֆրանչեսկոյին կախեցին նույն օրը՝ ապրիլի 26-ին)։
Նրանցից մեկը՝ Բեռնարդո Բարոնչելլին, որը Ջուլիանո Մեդիչիին սպանողը, փախել է և երկար թափառելուց հետո մեկնել Կոստանդնուպոլիս։ Սակայն սուլթանը մատնում է նրան։ 1479 թվականի դեկտեմբերի 20-ին նրան շղթայված բերել են Ֆլորենցիա և կախել նույն՝ Պալացցո Վեկկիոյի պատուհանից։
Գեղարվեստական ստեղծագործություններում
խմբագրելՖրանչեսկո Պացցի պատմությունը ներկայացվել է Թոմաս Հարիսի «Հանիբալ» վեպում, Բրայան Ֆուլերի «Հանիբալ» սերիալում և Ռիդլի Սքոթի համանուն ֆիլմում։ Ֆիլմի մեջ դերակատար է հանդիսացել իր հեռավոր ժառանգորդ Ռինալդո Պացցին։
Իսկ «Assassin’s Creed II» խաղում, որը թողարկվել է 2009 թվականի նոյեմբերին, Ֆրանչեսկո Պացցին գլխավոր հերոսի՝ Էցիո Աուդիտորե դա Ֆիրենցե ասսասինի թշնամիներից մեկն է, նա սերում է ազնվական տոհմից, ում ընտանիքը տուժվել է Պացցիի դավադրության պատճառով։ Բոլոր մասնակիցների մահը, ինչպես նաև Լորենցո Մեդիչիի փրկարարական աշխատանքը խաղի ստեղծողները վերագրում են ասսասիններին[1]։ Ինչպես նաև Ֆրանչեսկո Պացցին և դավադրության մյուս մասնակիցները հանդես են գալիս «Դա Վինչիի դևերը» հեռուստասերիալում։
Գրականություն
խմբագրելКлулас И. Лоренцо Великолепный. — М.: Молодая гвардия, 2007. — 260 [12] с .: илл. (Жизнь замечательных людей)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ֆրանչեսկո Պացցին ru.assassinscreed.wikia.com -ում