Ֆարնչեսկո Կալցոնա (իտալ.՝ Francesco Calzona, հոկտեմբերի 24, 1968(1968-10-24), Վիբո Վալենտիա, Կալաբրիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։

Ֆրանչեսկո Կալցոնա
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 24, 1968(1968-10-24) (55 տարեկան)
Ծննդավայր Վիբո Վալենտիա, Կալաբրիա, Իտալիա
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1986—1987 Իտալիա Արեցցո 3 (0)
Մարզչական կարիերա
?—1999 Իտալիա Տեգոլետո
2008—2009 Իտալիա Պերուջա գլխ․ մարզչի օգն․
2010—2011 Իտալիա Ալեսսանդրիա գլխ․ մարզչի օգն․
2011 Իտալիա Սորենտո գլխ․ մարզչի օգն․
2012—2015 Իտալիա Էմպոլի գլխ․ մարզչի օգն․
2015—2018 Իտալիա Նապոլի գլխ․ մարզչի օգն․
2020—2021 Իտալիա Կալյարի գլխ․ մարզչի օգն․
2021—2022 Իտալիա Նապոլի գլխ․ մարզչի օգն․
2022— Սլովակիա Սլովակիա
2024 Իտալիա Նապոլի
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

խմբագրել

Որպես ֆուտբոլիստ՝ Կալցոնան հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Նա «Արեցոյի» կազմում անցկացրել է 3 հանդիպում Բ Սերիայում[1]։

Կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես սուրճ վաճառող և զուգահեռ աշխատել սիրողական թիմերի հետ։ 1999 թվականին հեռանալով «Տեգոլետտոյի» մարզչի պաշտոնից՝ Կալցոնան իր փոխարեն խորհուրդ է տվել մեկ այլ սիրողական մարզիչ Մաուրիցիո Սարիին[2]։ Այդ ժամանակից ի վեր մասնագետների միջև բարեկամություն է սկսվել։ Կալցոնան Սարիին օգնել է բազմաթիվ թիմերում, այդ թվում՝ «Նապոլիում»։ Ավելի ուշ Ֆրանչեսկոն ընդգրկվել է Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի մարզչական շտաբում «Կալյարիում»[3], որից հետո վերադարձել է «Նապոլի», որը ղեկավարում էր Լուչիանո Սպալետտին։

2022 թվականի օգոստոսի 30-ին Կալցոնան սկսել է ինքնուրույն մարզչական կարիերա՝ գլխավորելով Սլովակիայի հավաքականը[4][5]։ Մարզչի պաշտոնը նա ստացել է ավագ Մարեկ Համշիկի դրական առաջարկության շնորհիվ, որի հետ իտալացին միասին աշխատել է «Նապոլիում»[6]։ Իտալացի մասնագետի գլխավորությամբ սլովակներին հաջողվել է որակավորվել Եվրո 2024-ի եզրափակիչ փուլի համար։

2024 թվականի փետրվարի 20-ին Կալցոնան գլխավորել է «Նապոլին»՝ կնքելով կարճաժամկետ պայմանագիր մինչև մրցաշրջանի ավարտը։ Սլովակիայի ֆուտբոլային միությունը թույլատրել է մարզչին համատեղել գլխավոր մարզչի պաշտոնները ակումբում և հավաքականում՝ կազմակերպության հանդեպ բոլոր պայմանագրային պարտավորությունները կատարելու պայմանով[7]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Մարզչի օգնական

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Lo staff tecnico del Napoli saluta Calzona: sarà il ct della Slovacchia di Hamsik» (իտալերեն). Corriere dello Sport - Stadio. 2022 թ․ հուլիսի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  2. «Francesco Calzona, da venditore di caffè ad allenatore in Serie A» (իտալերեն). Fanpage.it. 2014 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  3. ««Кальяри» уволил Ди Франческо с поста главного тренера команды» (ռուսերեն). Sport.ru. 2021 թ․ փետրվարի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  4. «Potvrdené! Slovenská reprezentácia má nového trénera» (սլովակերեն). Aktuality.sk. 2022 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  5. «Итальянец Кальцона стал главным тренером сборной Словакии» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2022 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  6. «Новым главным тренером сборной Словакии по футболу стал итальянец» (ռուսերեն). Вся жизнь о Словакии - Barikada.sk. 2022 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  7. «Словацкий футбольный союз назвал условия совмещения тренера Кальцоной постов в сборной и «Наполи»». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.