Ֆրանկա Ռայմոնդի
Ֆրանկա Ռայմոնդի (իտալ.՝ Franca Raimondi, հուլիսի 8, 1932[1], Մոնոպոլի, Բարի, Ապուլիա, Իտալիա - ապրիլի 22, 1990, Մոնոպոլի, Բարի, Ապուլիա, Իտալիա), իտալացի երգչուհի, ծնվել էր Իտալիայի Մոնոպոլի քաղաքում։
Ֆրանկա Ռայմոնդի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1932[1] Մոնոպոլի, Բարի, Ապուլիա, Իտալիա |
Երկիր | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մահացել է | ապրիլի 22, 1990 (57 տարեկան) Մոնոպոլի, Բարի, Ապուլիա, Իտալիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ | |
Franca Raimondi Վիքիպահեստում |
Ներկայացրել է Իտալիան առաջին՝ Եվրատեսիլ 1956 երգի մրցույթում[2] «Aprite Le Finestre» երգով։ Այդ իրավունքը նվաճել է Սան Ռեմոյի երգի փառատոնում հաղթող ճանաչվելու շնորհիվ[2][3]։ Եվրատեսիլի այդ մրցույթում, նրանից զատ, Իտալիան ներկայացրել է նաև երգչուհի Տոնինա Տորիելլին[4]։
Հիշատակ
խմբագրել2004 թվականին Ֆրանկա Ռայմոնդիի հայրենի քաղաքի՝ Մոնոպոլիի համայնքապետարանը կազմակերպել է քաղցկեղից մահացած երգչուհու հիշատակին նվիրված երգի մրցույթ կանանց և աղջիկների համար[5]։
2014 թվականի մարտ ամին Ռայմոնդիի հեղինակած «Aprite le finestre» կոմպոզիցիան հնչել է որպես զարդեղեն գովազդող նյութերից մեկի մեղեդի[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 «Final of Lugano 1956 - Eurovision Song Contest». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Aprite le finestre - lyrics - Diggiloo Thrush». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Amami se vuoi - lyrics - Diggiloo Thrush». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Franca Raimondi». lavocedelledonne.it. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Canzone e modella pubblicità Morellato Fioremio Maggio 2014 Musica spot Maggio 2014». youtube.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՆախորդող՝ N/A չի եղել։ |
Իտալիան Եվրատեսիլ մրցույթում 1956 (Տոնինա Տորիելլիի հետ) |
Հաջորդող՝ Նունցո Գալլո Corde della mia chitarra երգով |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկա Ռայմոնդի» հոդվածին։ |