Ֆռֆռքար, Ֆերֆերկար, Ֆըռֆըռքար, Ֆըրֆըրքար, Ֆրֆրքար, լեռ Հայկական լեռնաշխարհում, Սասունի Տալվորիկի գավառակում, Մուշ քաղաքից 35 կմ հարավ-արևմուտք, Անդոկ լեռան շրջանում, Խլհովիտ գյուղի հյուսիային կողմում, Բաթման գետի վերին հոսանքի աջ կողմում։ Սրա արևմտյան փեշերին էր գտնվում Տալվորիկ գյուղը։ Լերկ ժայռերի վեր խոյացող քարակույտ է, որի վրա տեղ-տեղ բուսել են ծառեր ու թփեր։ Սրա ծայր գագաթին շարունակ սուլոց ադղրդյուն է լսվում, որի համար էլ անվանել են Ֆռֆռքար։ Լեռան վրա կար քարայր, ուր վտանգի ժամանակ ապաստանում էին Տալվորիկի շրջանի բնակիչները։ Կովկասի 5– և 10-վերսաանոց քարտեզներում՝ Ֆերֆերկար[1]։

Ֆռֆռքար
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորՄուշի մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 526 — 916 էջ։