Նախերգանք

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Նախերգանք», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Նախերգանք
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
Հրատարակություն1896
ՎիքիդարանՆախերգանք

ՊատմությունԽմբագրել

«Նախերգանք» բանաստեղծությունը Թումանյանի կողմից գրվել է 1890 թվականին։ Այն «Հառաչանք» պոեմի նախերգանքն է։

Ինքնագիր տարբերակը չի պահպանվել։ Ըստ երևույթին այն կորել է 1908 թվականի դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը, երբ Ժանդարմերիան խուզարկել է բանաստեղծի բնակարանը և բռնագրավել տվյալ պոեմի ձեռագիրը։

Առաջին անգամ տպագրվել է 1896 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Դաշնակներ» (փոփոխված տարբերակ) գրքում (էջ 3-4), այնուհետև՝ 1903 թվականին Թիֆլիսում լույս տեսած բանաստեղծությունների գրքում (էջ 7-8), «Բանաստեղծություններ, Բաքու, 1908» (էջ 5-6), «Բանաստեղծություններ, Կ․ Պոլիս, 1922» (էջ 7-8), ապա՝ «Հովհաննես Թումանյան, երկերի ժողովածու, գիտական հրատարակություն 6 հատորով, Երևան, 1940-1959» (էջ 28-29) գրքերում[1]։

Պոեմի մյուս հատվածների հետ առաջին անգամ տպագրվել է Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության II հատորում (էջ 33-34)։

Արտատպվել է Կոստանդնուպոլսում՝ 1922 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուից։

«Դաշնակներ, փոփոխված, Թիֆլիս, 1896» գրքում, ապա 1903, 1908 և 1922 թվականների ժողովածուների մեջ Թումանյանն այս բանաստեղծությունը դիտելով որպես իր ողջ ստեղծագործության նախերգանք, այն զետեղել է սկզբում։

Այդ բանաստեղծությամբ է բացվում նաև «Գեղարվեստական երկեր» ժողովածուն, որը հրատարակվել է 1934 թվականին՝ Եղիշե Չարենցի խմբագրությամբ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան Հովհաննես (1988)։ Երկերի լիակատար ժողովածու։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջեր 544–545 
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Նախերգանք