Ֆուրմանովի փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆուրմանովի փողոց (այլ կիրառումներ)

Ֆուրմանովի փողոց (ռուս.՝ Улица Фурманова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Գոռնյացկի միկրոշրջանում։ Անվանվել է ռուս խորհրդային գրող Դմիտրի Անդրեևիչ Ֆուրմանովի պատվին։ Սկիզբ է առնում Վորոշիլովի և Կուլտուրայի փողոցների հանգույցից և ավարտվում Հոկտեմբերի 50-ամյակի փողոցում։ Երկարությունը 1300 մետր է։

Ֆուրմանովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն1300 մետր
Անվանվել էԴմիտրի Ֆուրմանով
Փոստային ինդեքս346356

Նկարագրություն

խմբագրել

Կրասնի Սուլին քաղաքի Ֆուրմանովի փողոցը գտնվում է Գոռնյացկի միկրոշրջանում։ Այն սկսվում է Վորոշիլովի և Կուլտուրայի փողոցների հանգույցից, հատում է Բրատսկայա, Պարկովայա, Պավլովի, Չկալովի փողոցները և ավարտվում Հոկտեմբերի 50-ամյակի փողոցի հետ հատվելով։ Փողոցի երկարությունը 1300 մետր է։

Ֆուրմանովի փողոցի փոստային դասիչն է՝ 346356։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող, «Չապաև» (1923, հայ հրտ. 1951) և «Խռովություն» (1925, հայ․ հրտ․ 1934) վեպերի հեղինակ Դմիտրի Անդրեևիչ Ֆուրմանովի պատվին։

 
Զբոսայգին 1976 թվականին, տեսք վերևից

Ֆուրմանովի փողոցի սկզբնամասում (թիվ 9) գտնվում է «Կրասնի բումեր» թերթի խմբագրությունը (ռուս.՝ «Красный бумер»)։ Փողոցի սկզբնամասի աջ կողմում Անդրեյ Սուլինի անվան զբոսայգին է։ Անդրեյ Սուլինի անվան մշակույթի և հանգստի զբոսայգու պատմությունը սկսվում է 1969 թվականից։ Այդ ժամանակ Կրասնի Սուլինի աշխատավորների պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն 1969 թվականի հուլիսի 22-ին ընդունեց ««Մետալուրգ» մարզադաշտի շրջանում գտնվող կանաչ գոտու բարեկարգման և այնտեղ մշակույթի ու հանգստի քաղաքային զբոսայգի կառուցելու մասին» թիվ 317 որոշումը։ 1976 թվականին այգում արդեն աշխատում էր «Զելյոնի» 700-տեղանոց կինոթատրոնը[1], տեղադրված են եղել 7 ատրակցիոններ։ Քաղաքի հպարտությունը դարձել էր դիտանիվը։

Զբոսայգու կանաչապատումը տեղի է ունեցել պարբերաբար, տնկվել է ավելի քան 600 ծառ՝ եղևնիներ, սոճիներ, շագանակենիներ, արոսենիներ և թխենիներ։ Բացի այդ, զբոսայգում տեղադրվել է երկու առևտրային տաղավար։ Զբոսայգում միշտ հնչել է երաժշտություն, տեղի են ունեցել տոնակատարություններ, մրցույթներ և խաղեր։ 2017 թվականի մարտին սկսվել է 40 տարի ծառայած «Դիտանիվի» ապամոնտաժումը[2]։

Չկալովի և Ֆուրմանովի փողոցներով պարփակված հատվածում տեղակայված է Կրասնի Սուլինի և Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի կենտրոնական շրջանային հիվանդանոցը (հասցեն՝ Ֆուրմանովի փողոց, 32)[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Зеленый театр - Смородина». smorodina.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  2. Красный Сулин. В Красном Сулине начался демонтаж 40-летнего «Колеса обозрения» Արխիվացված 2017-03-28 Wayback Machine, 27 марта 2017
  3. «Муниципальное бюджетное учреждение здравоохранения "Районная больница" г. Красного Сулина и Красносулинского района Ростовской области». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել