Ֆուզարիում
Ֆուզարիում | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Fusarium | ||||||||
Հոմանիշներ | ||||||||
|
||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||
Fusarium roseum Link, 1809 | ||||||||
|
Ֆուզարիում (լատ.՝ Fusarium), անկատար սնկերի դաս։
ՏարածվածությունԽմբագրել
Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Բնակվում են հողում, ջրավազաններում, հիմնականում բույսերի, մնացորդների և այլ հիմնանյութերի վրա։
Կենսաբանական նկարագիրըԽմբագրել
Միցելիումը փափկամազ է, սարդոստայնային, սպիտակավուն, դեղնավուն, վարդագույն, մանուշակագույն և այլն։ Կոնիդիումները երկու տիպի են՝ մակրոկոնիդիումներ, որոնքնբազմաբջիջ են, իլիկաձև, իլիկամանգաղաձև, նշտարաձև և այլն, առաջանում են պարզ կամ ճյուղավորված կարճ կոնիդիակիրների վրա կամ վերջիններիս հետ ձևավորում խմբավորումներ (սպորոդոխիումներ ու պիոնոտներ) և միկրոկոնիդիումներ, որոնք միաբջիջ են կամ երկբջիջ, ձվաձև, տանձաձև, գավազանաձև, օվալաձև, դասավորված միայնակ կամ շղթայաձև։
Կիրառումը և նշանակությունըԽմբագրել
Ֆուզարիում սապատավորը ֆակուլտատիվ կամ խիստ արտահայտված մակաբույծ է, ֆուզարիում սրասպորայինը հարուցում է մոտ 150 տեսակ բույսերի անոթային թառամում (տրախեոմիկոզ), կարտոֆիլի ֆուզարիում՝ արմատների և պալարների փտում, կուլմորում ֆուզարիում,
- Ֆուզարիում գրամինեարումը (F.graminearum),
- Ֆուզարիում սպորոտրիխիելան (Fusarium sporotrichiella)՝ հացաբույսերի ֆուզարիոզ և այլն։
Ջրում բնակվող Ֆուզարիում ջրմուղայինը (Fusarium aquaeductum) առաջացնում է ջրատար խողովակների խցանում։ Ֆուզարիումի թույներ առաջացնող տեսակներով ախտահարված հացաբույսերը, կերաբույսերը վտանգավոր են մարդու և կենդանիների համար, հարուցում են ֆուզարիոտոքսիկոզ։ Ֆուզարիումի համրիչաձև և սրասպորային տեսակներն իրենց կենսագործունեության ընթացքում առաջացնում են բույսերի աճը խթանող ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր՝ հիբերելիններ։
ՏաքսոնոմիաԽմբագրել
ավելի շատ 3 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | Ավելին 3 տեսակի | |||||||||||||||
կարգ Pezizomycotina |
Ենթաընտանիք 'Spiraeoideae |
տեսակ Ֆուզարիա | ||||||||||||||
բաժին Ասկոմիցետներ, Ասկոմիցետ |
Ընտանիք Ֆիտոֆտորային սնկեր |
ցեղ Անկատար սնկեր |
||||||||||||||
ավելի շատ 10 կարգ բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
2 ենթաըտանիք (Համաձայն APG II Համակարգի) |
մոտավորապես 150 տեսակ | ||||||||||||||
ՏեսակներըԽմբագրել
Հայտնի է մոտ 60, Հայաստանում՝ 45 տեսակ և տարատեսակ.
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Литвинов М. А. Фузариум // Большая советская энциклопедия.
- М. Б. Степанова Род Фузарий (Fusarium) // Мир растений: в 7 томах. — Просвещение, 1991. — С. 395—398. — ISBN 5-09-002841-9
- Леонтьєв Д. В., Акулов О. Ю. Загальна мікологія: Підручник для вищих навчальних закладів. — Харків: «Основа», 2007. — С. 192—206. — ISBN 978-966-495-040-1 (ուկր.) (Общая микология։ Учебник для высших учебных заведений)
- Kirk P. M., Cannon P. F., Minter D. W., Stalpers J. A. et al. Ainsworth & Bisby's Dictionary of the Fungi. — CAB International, 2008. — P. 268. — ISBN 978-0-85199-826-8
Արտաքին հղումներԽմբագրել
- Doctor Fungus Archived 2007-06-25 at the Wayback Machine.
- Fusarium and Verticillium Wilts of Tomato, Potato, Pepper, and Eggplant
- Fusarium Root Rot in Container Tree Nurseries Archived 2014-03-15 at the Wayback Machine.
- Fusarium Blight on Turfgrass
- Pea Fusarium Wilt Archived 2007-12-12 at the Wayback Machine.
- Fusarium oxysporum
- Fusarium Keratitis
- Latest News on Fusarium Eye Fungus Contact Lens Infections Archived 2013-06-12 at the Wayback Machine.
- Asan A. 2011 Checklist of Fusarium Species Reported from Turkey. Mycotaxon. 116 (1): 479
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |