Անկատար սնկեր
Aspergillus.gif
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Դաս Անկատար սնկեր (Deuteromycetes)

Անկատար սնկեր (լատ.՝ Fungi imperfecti), դեյտերոմիցետներ (լատ.՝ Deuteromycetes), միտոսպորային սնկեր, սնկերի տարասեռ խումբ, որն էվոլյուցիայի ընթացքում կորցրել է սեռական փուլը, կամ այն դեռ հայտնի չէ, կամ էլ հայտնի է, բայց էական դեր չի խաղում զարգացման ընթացքում։ Ֆիլոգենետիկորեն կապված է ասկոմիցետների և բազիդիոմիցետևերի տարբեր խմբերի հետ։ Հայտնի է 30-35 000 տեսակ։

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Վեգետատիվ մարմինը լավ զարգացած, ճյուղավորված միջնապատերով, հապլոիդ, բազմակորիզ բջիջներից կազմված միցելիում է, իսկ խմորասնկանման սնկերի տեսակների մոտ բողբոջող բջիջներ են։

Անսեռ բազմացումԽմբագրել

Դեյտերոմիցետների անսեռ բազմացման ժամանակ առաջանում են կոնիդիակիր թելիկներ՝ կոնիդիումներով։ Միայնակ փնջերով կամ խիտ խրձերով (կորեմիումներ) դասավորված կոնիդիակիրները բնորոշ են հիֆոմիցետներին։ Ցելոմիցետների մոտ կոնիդիակիրները ձևավորվում են պտղամարմիններում՝ բարձիկներում կամ պիկնիդիումներում։ Որոշների մոտ սպորատվությունը լրիվ բացակայում է, և միցելիումն անպտուղ է։

ՏարածումԽմբագրել

Տարածված են բնության մեջ։ Հանդիպում են բոլոր էկոլոգիական միջավայրերում։ Շատերը վայրի և մշակովի բույսերի մակաբույծներ են (ֆուզարիում, ցերկոսպորա, վերտիցիլիում և այլ ցեղերի տեսակներ)՝ առաջացնելով դրանց բծավորություն, թառամում և այլ հիվանդություններ։ Սապրոտրոֆ տեսակները մասնակցում են օրգանական մնացորդների քայքայմանը և հողառաջացմանը։

Անկատար սնկերն առաջացնում են սննդամթերքի բորբոսնում և փտում, արտադրական նյութերի և արտադրանքի քայքայում, մարդկանց և կենդանիների մաշկի սնկային հիվանդություններ, խորը սնկախտեր և ալերգիա։ Որոշ հողային տեսակներ գիշատիչներ են։ Շատերը սինթեզում են կեևսբանական ակտիվ նյութեր՝ ֆերմենտներ, հակաբիոտիկներ, օրգանական թթուներ, սնկային թույներ։

ԳրականությունԽմբագրել

  • Gams, W. 1995. How natural should anamorph genera be? Canadian Journal of Botany 73 (suppl 1)։S747-S753.
  • Kendrick, B. 1981. The history of conidial fungi, Pages 3–18 in GT Cole and B Kendrick, eds. Biology of Conidial Fungi. New York, Academic Press.
  • Seifert, KA. 1993. Integrating anamorphic fungi into the fungal system, Pages 79–85 in DR Reynolds, and JW Taylor, eds. The Fungal Holomorph: mitotic, meiotic and pleomorphic speciation in fungal systematics. Wallingford, UK, CAB International.
  • Taylor, JW. 1995. Making the Deuteromycota redundant: a practical integration of mitosporic and meiosporic fungi. Canadian Journal of Botany 73 (suppl 1)։S754-S759.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։