Ֆուադ Մուրադով
Ֆուադ Ռաուֆ օկլի Մուրադով (ադրբ.՝ Muradov Fuad Rauf oğlu, հուլիսի 22, 1979, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի հասարակական-քաղաքական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ[1], ԱՀ երիտասարդների կազմակերպությունների ազգային խորհրդի 4-րդ նախագահ, Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի պատգամավոր՝ III, IV և V գումարումների։
Ֆուադ Մուրադով | |
![]() | |
Կրթություն՝ | Արդբեջանի պետական նավթային ակադեմիա |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 22, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելՖուադ Մուրադովը ծնվել է 1979 թվականի հուլիսի 22-ին Բաքու քաղաքում։ 1986-1996 թվականներին սովորել է Բաքվի թիվ 6 միջնակարգ դպրոցում։ 2000 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայի կառավարման ֆակուլտետը։ 2002 թվականին նա ավարտել է մագիստրատուրան։ Նա եղել է ասպիրանտ և գիտաշխատող Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի։ 2010 թվականին պաշտպանել է դիսերտացիան։ Քիմիական գիտությունների դոկտոր է։ Նա 10 գիտական աշխատությունների և մենագրության հեղինակ է։
Տիրապետում է ադրբեջաներեն, ֆրանսերեն, ռուսերեն և անգլերեն։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 2002-2004 թթ. - ԱՀ երիտասարդների կազմակերպության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար։
- 2004–2012 թթ. - ԱՀ երիտասարդների կազմակերպության ազգային խորհրդի նախագահ։
- 2005 թ. - Ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Միլի մեջլիսի III գումարման պատգամավոր[2]։
- 2006 թ. - Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնող խմբի անդամ։
- 2008 թ. - Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի Գլոբալ աշխատանքային խմբի անդամ։
- 2010 թ. - Ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Միլի մեջլիսի IV գումարման պատգամավոր։
- 2011–2018 թթ. - «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի էներգետիկ անվտանգության կոմիտեի համանախագահ։
- 2012 թ. - Ընտրվել է «Մեծ մետաքսի ճանապարհ» միջազգային երիտասարդների միության նախագահ։
- 2015 թ. - Ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Միլի մեջլիսի V գումարման պատգամավոր։
- 2018 թ. - Ադրբեջանի Հանրապետության սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ[3]։