Պոլիտիս Ֆոտոս (հուն․՝ Φώτος Πολίτης, 1890, Աթենք, Հունաստանի թագավորություն - 1934, Աթենք, Հունական Երկրորդ Հանրապետություն), հույն ռեժիսոր։ Հունական թատրոնի ժամանակակից պրոֆեսիոնալ ռեժիսուրայի հիմնադիրը։ 1913 թվականից հանդես է եկել որպես թատերական քննադատ։ Ռեժիսորական գործունեությունն սկսել է 1919 թվականից «Հունական թատրոնի ընկերության» թատերախմբում (Սոֆոկլեսի «Էդիպ արքա», Գոգոլի «Ռևիզոր»)։ 1932 թվականից եղել է Ազգական թատրոնի (Աթենք) առաջին ռեժիսորը։ Պոլիտիսը իր գեղագիտական հայացքներում արտահայտել է գերմանական իդեալիստական փիլիսոփայական տարբեր միտումներ, սակայն գործնականում կիրառել է ռեալիստական սկզբունքներ, հանդես եկել նատուրալիզմի դեմ, ձգտել է ստեղծել դերասանական անսամբլ։

Picto infobox cinema.png
Ֆոտոս Պոլիտիս
Φώτος Πολίτης.jpg
Ծնվել է1890
ԾննդավայրԱթենք, Հունաստանի թագավորություն
Մահացել է1934
Մահվան վայրԱթենք, Հունական Երկրորդ Հանրապետություն
ԿրթությունAthens Conservatoire Drama School? (1908), Ենայի համալսարան (1909), Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան (1910), Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան (1911) և Հայդելբերգի համալսարան (1912)
ՔաղաքացիությունFlag of Greece (1822-1978).svg Հունաստան
Մասնագիտացումթատերական ռեժիսոր, ռեժիսոր և թատերական քննադատ

Լավագույն ներկայացումներից են՝ Եվրիպիդեսի «Հեկաբե», Էսքիլեսի «Պարսիկներ», Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»։

Դասավանդել է Աթենքի թատրոնի պրոֆեսիոնալ դպրոցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 362 CC BY-SA icon 80x15.png