Ֆոնդակո դեի Տուրկի (իտալ.՝ Fondaco dei Turchi), պալացցո (պալատ) Վենետիկի Սանտա Կրոչե պատմական շրջանում` Մեծ ջրանցքի վրա։ Թուրքական նախկին իջևանատուն։

Ֆոնդակո դեի Տուրկի
Տեսակպալատ և թանգարան
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
Ճարտարապետական ոճՎենետիկյան գոթական ճարտարապետություն
Կազմված էԻտալիայի բնության պատմության թանգարան և Biblioteca del Museo di Storia Naturale di Venezia Giancarlo Ligabue?
ՍեփականատերՎենետիկ
Քարտեզ
Քարտեզ

Անվանում

խմբագրել

17-րդ դարի սկզբից մինչև 1838 թվականը շենքը որպես պահեստ և կացարան վարձակալությամբ է տրամադրվել թուրք վաճառականներին, որտեղից էլ գալիս է պալացցոյի անվանումը։

Պատմություն

խմբագրել

Փակ պատշգամբասրահներով այս շենքը կառուցվել է 13-րդ դարում[1], վենետո-բյուզանդական ոճով։ Պալատը կառուցվել է Կոստանդնուպոլսի ամենաշքեղ միջին բյուզանդական շենքերի ընդօրինակմամբ և, իր հերթին, վենետիկյան շատ պալատների համար նախատիպ է եղել։

Ի սկզբանե պալատը քաղաքի սեփականությունն էր և հենց այստեղ էին հյուրընկալվում Բյուզանդիայի ամենապայծառափայլ կայսրերը, ինչպես նաև քաղաքի շատ այլ անվանի հյուրեր։ Վենետիկի տարբեր հարուստ ընտանիքներին սեփականության տակ անցնելուց հետո, կառույցը 1621-1838 թվականներին դարձել է թուրքական համայնքի սեփականությունը։

Շենքն ամբողջովին ռեստավրացիայի է ենթարկվել 19-րդ դարում, և այժմ այստեղ է տեղակայված Իտալիայի բնության պատմության թանգարանը (Musei di Storia Naturale d'Italia)[1]:

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «The Fontego dei Turchi». Museo di Storia Naturale di Venezia (իտալերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 31-ին.