Ֆոլս շրջան (անգլ.՝ Falls County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2009 թվականին բնակչության թիվը կազմում էր 16 782 մարդ[1], իսկ 2010 թվականին՝ 17 866 մարդ։ Շրջկենտրոնն է Մառլին (անգլ.՝ Marlin) բնակավայրը[2]։

Ֆոլս շրջան
Falls County
Դրոշ




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնՄառլին
Բնակչություն (2010)17.866
Խտություն9
Տարածք1.992
Հիմնադրված է1850 թ. թ.
Սահմանակցում էԲել շրջան, Լայմստոն շրջան, Ռոբերտսոն շրջան, Մայլեմ շրջան և Մակ-Լենան շրջան
Ժամային գոտիCDT?
co.falls.tx.us

Պատմություն խմբագրել

Շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1850 թվականին։ Իր անվանումը ստացել է Բրազոս գետի վրա գտնվող ջրվեժի պատվին, որը գոյացել է 1866 թվականին, երբ ուժեղ փոթորիկի արդյունքում գետը փոխել է իր հունը։

Աշխարհագրություն խմբագրել

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Ֆոլս շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2000 կմ², որից 1980 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 22 կմ²-ն կամ 1,1 %-ը՝ ջրային տարածքները[3]։

Հարևան շրջաններ խմբագրել

Բնակչություն խմբագրել

2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 17 866 մարդ։ ԲՆակչության խտությունը կազմում էր 9 մարդ/կմ²։ 2000 թվականի դրությամբ բնակչությունը կազմում էր 18 576 մարդ։ Առկա էր 6496 տնային տնտեսություն և 4410 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 9 մարդ/կմ²։ Հաշվվում էր 7658 բնակելի շինություն՝ 4 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 61,50 %, աֆրոամերիկացիներ – 27,45 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,50 %, ասիացիներ - 0,11 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ - 0,04 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 8,81 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 1,59 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 15,83 %-ը (անկախ ռասայից)։

Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 27,60 % - մինչև 18 տարեկան, 7,80 % - 18-24 տարեկան, 27,00 % - 25-44 տարեկան, 20,80 % - 45-64 տարեկան և 16,90 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 36 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 95,80 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 74,40 տղամարդ։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[4][5]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
26 724 21 263 17 300 17 946 17 712 18 576 17 866

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  4. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  5. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.