Ֆլորիան Մյուլեր (ֆուտբոլիստ, ծնված 1997)
Ֆլորիան Մյուլեր (գերմ.՝ Florian Müller, նոյեմբերի 13, 1997[1], Սաարլուիս, Սաարլանդ, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մայնց 05-ի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 13, 1997[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Սաարլուիս, Սաարլանդ, Գերմանիա | ||
Հասակ | 192 սմ | ||
Քաշ | 85 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մայնց 05 | ||
Համար | 22 | ||
Պատանեկան կարիերա | |||
2001-2010 | Լեբախ | ||
2010-2013 | Սաարբրյուկեն | ||
2013-2016 | Մայնց 05 | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-ներկա | Մայնց 05 II | 28 | (0) |
2016-ներկա | Մայնց 05 | 13 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2015-2016 | Գերմանիա Մ19 | 5 | (0) |
2016 | Գերմանիա Մ20 | 4 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելՄայնց 05
խմբագրելՄյուլերը Մայնց 05-ի ակադեմիայի սան է[3]։ 2016 թվականի հուլիսի 1-ին նա կնքեց իր առաջին պայմանագիրը Մայնց II-ի հետ։ 2016-17 մրցաշրջանում Մյուլերը տեղափոխվեց ակումբի առաջին թիմ։ 2017 թվականի նոյեմբերի 10-ին գերմանացին երկարաձգեց իր պայմանագիրը Մայնցի հետ մինչև 2022 թվականը[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի մարտի 3-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Համբուրգի դեմ խաղում[5][6]։ 2018-19 մրցաշրջանը Մյուլերը սկսեց որպես Մայնցի հիմնական դարպասապահ[7], սակայն 2018 թվականի հոկտեմբերին ստացավ ծանր վնասվածք։
Միջազգային կարիերա
խմբագրելՄյուլերը ներկայացրել է Գերմանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում[8], իսկ Գերմանիան զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը մրցաշարում՝ 5-րդ տեղի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտության մատնելով Նիդերլանդներին[9]։ 2018 թվականի մարտի 21-ին Մյուլերը առաջին անգամ հրավիրվեց Մ21 հավաքական՝ Իսրայելի և Կոսովոյի դեմ խաղերի համար[10]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2019 թվականի հունվարի 18-ի դրությամբ[11]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մայնց 05 II | 2015–16 | 3. Լիգա | 2 | 0 | — | 2 | 0 | |||||
2016–17 | 18 | 0 | 18 | 0 | ||||||||
2017–18 | Ռեգիոնալլիգա | 8 | 0 | 8 | 0 | |||||||
Ընդհանուր | 28 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 0 | ||
Մայնց 05 | 2017–18 | Բունդեսլիգա | 5 | 0 | 0 | 0 | — | 5 | 0 | |||
2018–19 | 8 | 0 | 1 | 0 | 9 | 0 | ||||||
Ընդհանուր | 13 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 41 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 42 | 0 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Germany - F. Müller - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «March Rookie of the Month candidate: Mainz goalkeeper Florian Müller». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Mainz 05 bindet Torwart Florian Müller bis 2022». www.mainz05.de (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Hamburger SV - 1.FSV Mainz 05, Mar 3, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Florian Müller: The debutant hero for Mainz in relegation six-pointer at Hamburg». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Florian Müller is first choice». www.mainz05.de (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Germany â€" UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Germany U19 - Netherlands U19, Jul 21, 2016 - European U19 Championship 2016 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Florian Müller and Salih Özcan part of U21s squad». DFB - Deutscher Fußball-Bund e.V. (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Florian Müller». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մյուլերի պաշտոնական Ինստագրամի էջը
- Մյուլերը transfermarkt-ում
- Մյուլերը soccerbase.com-ում
- Մյուլերը WhoScored.com կայքում
- Մյուլերը Մայնց 05-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2021-12-08 Wayback Machine
- Մյուլերը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորիան Մյուլեր (ֆուտբոլիստ, ծնված 1997)» հոդվածին։ |