Ֆլորա Արշավիրի Քերոբյան (Խերոբյան) (դեկտեմբերի 30, 1924(1924-12-30), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 17, 2003(2003-10-17), Երևան, Հայաստան), հայ խորհրդային ռենտգենաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1969

Ֆլորա Քերոբյան
Ծնվել էդեկտեմբերի 30, 1924(1924-12-30)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 17, 2003(2003-10-17) (78 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1944)
Մասնագիտությունռենտգենաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1967) և պրոֆեսոր (1969)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը (1945), 1946 թվականից աշխատում է ՀԽՍՀ առողջապահության նախարարության ռենտգենաբանության և ուռուցքաբանության Բ․ Ֆանարջյանի անվան ԳՀԻ-ում, 1955 թվականից՝ ոսկրահոդային և միզասեռական համակարգերի ախտաբանության ռենտգենախտորոշման բաժանմունքի, 1981 թվականից՝ ռենտգենառադիոլոգիայի բաժնի վարիչ, միաժամանակ դասավանդել է Երևանի բժշկական ինստիտուտի ռենտգենաբանության ամբիոնում[1]։ Քերոբյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են Յուինգի ուռուցքների ռենտգենախտորոշման, բջջաբանության և ախտաբանական ձևաբանության հարցերին։ Ուսումնասիրել և ներդրել է տոմոգրաֆիայի հատուկ մեթոդ։ Քերոբյանը 1976 թվականից ՀՍԽՀ առողջապահության նախարարության գլխավոր ռենտգենաբանն է[2]։ 1989-1999 թվականներին եղել է Ռենտգենաբանների և ճառագայթաբանների համամիութենական ընկերության պատվավոր անդամ։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Երկեր խմբագրել

  • Опухоли Юинга. Ереван, 1973 (համահեղինակ).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հոբելյանական տարեթվեր». www.med-practic.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։