Ֆիրաս Դիրանի (անգլ.՝ Firass Dirani, արաբերեն արտասանվում է Ֆիհրաս, ապրիլի 29, 1984(1984-04-29), Սիդնեյ, Ավստրալիա), կինոյի և հեռուստատեսության ավստրալիացի դերասան, որն առավել հայտնի է «Հզոր ռենջերներ խորհրդավոր ուժ» ֆիլմում մարմնավորած Նիկի (կարմիր առասպելական ռեյնջեր) կերպարով։ 2009 թվականին նկարահանվել է «Համակցում» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Չարլիի դերը, իսկ արդեն 2010 թվականին նկարահանվել է «Քրեական Ավստրալիա» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ջոն Իբրահիմի դերը։ 2012 թվականից մինչև 2017 թվականը նկարահանվել է «Հուսահատ տնային տնտեսները» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ջասթին Բայնիի դերը

Ֆիրաս Դիրանի
Firass Dirani.jpg
Ծնվել էապրիլի 29, 1984(1984-04-29) (38 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Մասնագիտությունդերասան և կինոդերասան

Վաղ կյանքԽմբագրել

Դիրանին ծնվել է 1984 թվականին Սիդնեյում։ Ունի լիբանանյան ծագումնաբանություն[1]։ Սովորել է Սիդնեյի թատրոնի և հեռուստատեսության կենտրոնական քոլեջը դերասանական բաժնում։ Այնտեղ քոլեջը նրա համար սահմանել է կրթաթոշակ։

ԿարիերաԽմբագրել

Դիրանին շարունակել է իր կարիերան Հոլիվուդում, մինչև ստացել է հրավեր՝ մարմնավորելու Ջոն Իբրահիմի դերը «Քրեական Ավստրալիա» հեռուստասերիալում։ 2010 թվականի ապրիլին Դիրանին ճանաչվել է «Cleo» ամսագրի տարվա տղամարդ[2]։

Նկարահանվել է «Պրոֆեսիոնալը» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերները եղել են Ջեյսոն Սթեթհեմը, Քլայվ Օուենը, Իվոն Ստրախովսկին և Ռոբերտ դե Նիրոն։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2000 ֆ Սև անցք Pitch Black Али
2003 ս Բոլոր սրբերը All Saints Ջո Մալուֆ
2006 ս Հզոր ռենջերներ խորհրդավոր ուժ Power Rangers Mystic Force Նիկ Ռասել/ Կարմիր ռեյնջեր
2006 ֆ Ծովահետևակայինը The Marine Ալ Քաիդայի դաշտային հրամանատար
2008 ֆ Սև գունդ The Black Balloon Ռասել
2010 ս Քրեական Ավստրալիա Underbelly Ջոն Իբրահիմ
2011 ֆ Պրոֆեսիոնալը Killer Elite Բահիթ
2012-2017 ս Հուսահատ տնային տնտեսները House Husbands Ջասթին Բայնի
2016 ֆ Խղճի թելադրանքով Hacksaw Ridge Վիտո Ռինելի
2016 ֆ Օսիրիսի զավակները The Osiris Child Քլարենս Քարմել
2018 ս Միջնորդ Mr Inbetween Դավրոս

ԾանոթագրություններԽմբագրել

  1. McWhirter Erin (փետրվարի 6, 2010)։ «Underbelly's Firass Dirani - the day I met John Ibrahim, the King of the Cross»։ heraldsun.com.au։ Վերցված է ապրիլի 11, 2010 
  2. «Firass Dirani is Cleo Bachelor of the Year»։ The Sydney Morning Herald։ ապրիլի 29, 2010։ Վերցված է ապրիլի 29, 2010 

Արտաքին հղումներԽմբագրել