Ֆիշգարդը (վալլիերեն՝ Abergwaun), ափամերձ քաղաք է Ուելսի հարավ-արևմուտքում, Փեմբրոքշիր տարածաշրջանում։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թիվը կազմել է 3419 մարդ։ Ուելսի Ֆիշգարդ և Գուդվիք համայնքը 2001 թվականին ունեցել է 5043 բնակիչ, իսկ 2011 թվականին՝ 5407։

Բնակավայր
Ֆիշգարդ
անգլ.՝ Fishguard[1]
վալլիերեն՝ Abergwaun[1]
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հեռախոսային կոդ01348
Փոստային դասիչSA65
Ֆիշգարդ (Միացյալ Թագավորություն)##
Ֆիշգարդ (Միացյալ Թագավորություն)

Քաղաքը բաժանված է երկու մասի․ հիմնական քաղաք և Ցածրադիր Ֆիշգարդ։ Այն գտնվում է մի խոր հովտում, որտեղ Գվուա գետը հանդիպում է ծովին։ Քաղաքի անունը ուելսերենից թարգմանաբար նշանակում է «Գվուա գետի ափ»։ Այն տիպիկ ձկնորսական գյուղ է փոքր նավամատույցով։ Բնակավայրը ձգվում է մինչև հյուսիսային լանջի հովիտ։

Հիմնական քաղաքում կա մի ծխական եկեղեցի, նավահանգիստ։ Քաղաքի արևմտյան հատվածը նայում է Գուդվիքին։ Ֆիշգարդն ու Գուդվիքը «զույգ քաղաքներ» են՝ միևնույն համայնքային խորհրդով։

Պատմություն խմբագրել

 
Վերին և ստորի Ֆիշգարդ

Ֆիշգարդը գտնվում է պատմական Ուելսի Դիվեդի վարչական շրջանում, միջնադարի պատմական Դեհեյբարթ իշխանության սահմաններում[2]։

Մինչև 19-րդ դարը քաղաքը մարգարեական ավան էր։ 1603 թվականին այն համարվել է Փեմբրոքշիրի ավաններից մեկը[3]։

Ֆիշգարդը զարգանում էր ծովատառեխների ձկնորսությամբ, իր նավահանգստով, Իռլանդիայի, Բրիստոլի և Լիվերպուլի հետ առևտրային կապով[4]։ 1779 թվականին նավահանգիստը կապերության ենթարկվեց Սև արքայազնի կողմից[5], քաղաքի ռմբակոծության ժամանակ, որը հրաժարվել էր վճարել 1000 ֆունտ։ Արդյունքում, 1781 թվականին ավելացվեց քաղաքի բերդամասը[6] ։ Նավահանգստի աշխատանքներն ավելի ուշ արվեցին, 19-րդ դարի կեսերին։

 
Ֆիշգարդ նավահանգիստ

Ֆիշգարդի 19-րդ դարի ծխական քահանա Սամուել Ֆենտոնը գիրք է գրել «Փեմբրոքշիրի պատմությունը» վերնագրով[7]։ Ֆիշգարդի հին պառլամենտական ավանը ավելացվեց Հավերֆորդվեսթի ավանին։ 1907 թվականին ստեղծվեց քաղաքային մի թաղամաս, որը ներառում էր Գուդվիքը 1934 թվականից մինչև 1974 թվականը։

1921 թվականին ստեղծվեց Ֆիշգարդ և Գուդվիք գոլֆի ակումբը, որը փակվեց 1960 -ականներին[8]։

Ֆիշգարդը քույր քաղաք է

  •   Ֆրանսիայի պատմական Բրետան շրջանի հետ։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է երկրի հյուսիսային կողմում և հայտնի է Ֆիշգարդ ծովախորշ անունով, որը լավ պաշտպանություն է գետափնյա քամիների կողմից առաջացող ալիքներից։ Այն ունի համեմատաբար մեղմ մթնոլորտ, իր ափամերձ դիրքի շնորհիվ։ Արևմուտքից կամ հարավ-արևմուտքից եկող քամիները որոշիչ ազդեցություն ունեն ջերմաստիճանի և տեղումների վրա։ Ֆիշգարդի ծովախորշում կա մի կղզյակ, որը հասնում է 40 մետրի։

Ֆիշգարդի կենդանական և բուսական աշխարհը հարուստ է վայրի ծաղիկներով և ծովային կաթնասուններով, այդ թվում ՝ մոխրագույն փոկ, ձկներ, դելֆիններ։ Թռչնատեսակներից առավել հայտնի են Մեծ կրոնշնեպը, Կարմրաոտ կտցարը, Մեծ ձկնկուլը։

Ժողովրդագրություն խմբագրել

Ըստ Միացյալ Թագավորության 2001 թվականի մարդահամարի, Ֆիշգարդում կար 3193 բնակիչ և 1465 տնտեսություն։ 2001 թվականին բնակչության 39.8% կարողանում էր խոսել ուելսերեն։ Սա համեմատվում է 1951 թվականի 58.9% -ի և 90.3% 1901 թվականի հետ։

Տարիքային բաշխում Ֆիշգարդ Փեմբրոքշիր
0–4 տարեկան 5.8% 5.8%
5–15 տարեկան 13.0% 14.6%
16–19 տարեկան 3.7% 4.8%
20–44 տարեկան 24.4% 28.4%
45–64 տարեկան 25.2% 27.2%
65+ տարեկան 27.9% 19.2%

Ուղենիշեր խմբագրել

 
Ջեմիմա Նիկոլաս

Ֆիշգարդից դուրս կա մի քարե հուշարձան, որը հիշատակում է 1797 թվականի Բրիտանիայի վերջին ներխուժումից հետո Խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։ Ուելսական հագուստով կանայք զավթիչներից վախեցած տեսքով են պատկերված, իսկ 19-րդ դարի Սուրբ Մարիամ ծխական եկեղեցին ունի մի հուշահամալիր ի հիշատակ հերոսուհու Ջեմիմա Նիկոլասի։

Համայնք և մշակույթ խմբագրել

Ֆիշգարդում կան հյուրանոցներ և այն Հյուսիսային Փեմբրոքշիրի գլխավոր առևտրային կենտրոնն է, իր քաղաքային շուկայով, որը լինում է երեքշաբթի, հինգշքբթի և շաբաթ օրերին։ Ֆիշգարդում է տեղի ունենում համայնքային կառնավալը և աշնանային փառատոնը։

Քաղաքն ունի 180 տեղով կինոթատրոն։

Փոխադրամիջոց խմբագրել

Ֆիշգարդի նավահանգստից կանոնավոր կերպով լաստանավեր են գնում տարբեր ուղղություններով։

Քաղաքը A40 Լոնդոն տանող միջքաղաքային ճանապարհի վերջին կայանատեղին է։

Տես նաև խմբագրել

  • Fishguard Folk Festival
  • Fishguard Lifeboat Station

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Fishguardին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 standard forms of Welsh place-names databaseWelsh Language Commissioner.
  2. Davies, John, A History of Wales, Penguin, 1994, foundations of pgs 17,19, 43, Migration of the Desi into Demetia, page 52 Demetia 17, 30, 34, ruling house of 52, 72, 85, 87 and the Vikings pages 85, relations with Alfred of Wessex, page 85, and the Vikings/Northmen page 98, and the Normans 106, 112, 114
  3. Owen, George, The Description of Penbrokshire by George Owen of Henllys Lord of Kemes, Henry Owen (Ed), London, 1892
  4. Barrett, J. H., The Pembrokeshire Coast Path, HMSO, 1974, ISBN 0-11-700336-0, p 44
  5. [1] threedecks.org: American Privateer ship Black Prince (1778)
  6. Sites and Stones: Fishguard Fort, Pembrokeshire
  7. «GENUKI - Fishguard». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. “Fishguard & Goodwick Golf Club”, “Golf’s Missing Links”.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիշգարդ» հոդվածին։