Ֆին (այգի) (պարս.՝ باغ فین Bagh-e Fin), պարսկական այգի Իրանի Քաշան քաղաքում։ Այն իր մեջ ներառում է Ամիր Կաբիրի լոգարանը, որտեղ էլ մահացել է։ Ամիր Կաբիրին ուղարկել էր Նասերեդին շահը 1852 թվականին։ Վերանորոգումն ավարտվել է 1590 թվականին։ Ֆին այգին Պարսկաստանի ամենահին պահպանված այգիներից է[5]։

Ֆին
ՏեսակՊարսկական այգիներ և մշակութային արժեք
Երկիր Իրան[1][2]
ՏեղագրությունՔաշան[2]
ՎայրՔաշան[1][3]
Կազմված էFin Hammam?
ՊատվիրողԱբբաս I[3][4], Սեֆի I[3][4] և Ֆաթհ Ալի շահ[3][4]
Մակերես7,6 հեկտար, 173,4 հեկտար
Քարտեզ
Քարտեզ


Նկարը՝ Պասկալ Կոստեի:

Պատմությունը խմբագրել

Այգու ներկայիս տեսքը պահպանվել է դեռևս Սեֆյանների շրջանից։ Այգին հաճախ մի տեղից մյուսն է տեղափոխվել, սակայն ոչ մի նկար չի պահպանվել այդ վայրերից[6]։

Այգու ներկայիս տեսքը կառուցվել է Աբասի (1571-1629) օրոք, Ֆին գյուղի մոտ՝ Քաշանից մի քանի կիլոմետր հարավ-արևելք[7]։

Այգին հետագա զարգացում է ստացել Սեֆյան տոհմի ժամանակ, ընդհուպ մինչև պարսկական Աբբաս II (1633-1666)։ Այն բարձր է ճանաչվել Ֆաթհ Ալի Շահ քաջարի օրոք և զգալիորեն ընդլայնվել[6]։

Այգին հետագայում եղել է վատ վիչակում մինչև 1935 թվականը՝ Իրանի ազգային ժառանգության ցուցակում ներառվելը։ 2007 թվականի սեպտեմբերի 8-ին ֆին այգին ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցուցակում[6]։

2012 թվականի հուլիսի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այգին հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Կառուցվածքը խմբագրել

Այգին զբաղեցնում է 2,3 հեկտար՝ չորս կլոր աշտարակներով շրջապատված գլխավոր բակով։ Ինչպես բազմաթիվ այլ պարսկական այգիների՝ Ֆին այգում օգտագործվում է զգալի թվով ջրային օբյեկտներ[7]։

Այգում շատ կան նոճու ծառեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://iranicaonline.org/articles/bag-e-fin
  4. 4,0 4,1 4,2 https://whc.unesco.org/uploads/nominations/1372.pdf
  5. https://www.telegraph.co.uk/gardening/gardenstovisit/3349964/The-worlds-50-most-beautiful-gardens-Asia-Africa-Australasia-and-the-Americas.html
  6. 6,0 6,1 6,2 Iranian Cultural Heritage, Handicrafts and Tourism Organization. «Bagh-e Fin (Fin Garden), Kashan». Unesco tentative list. Վերցված է 2008 թ․ ապրիլի 15-ին.
  7. 7,0 7,1 «Bagh-e Fin». gardenreview.com. Վերցված է 2008 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆին (այգի)» հոդվածին։