Ֆիլլիպ Կո (հունիսի 18, 1949(1949-06-18), Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն[1] - մարտի 30, 2017(2017-03-30)[2]), հոնկոնգցի և չինացի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, դերասան։ Իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել է գործնականում երկու հարյուր ֆիլմերում և որպես ռեժիսոր նկարահանել է 50 ֆիլմ։ Ամենահայտնի ռեժիսորական աշխատանքներից են համարվում 1988 թվականի «Տեխնոկործանիչներ» (Dian zi ge men zhan shi) և 1999 թվականի «Տեխնոկործանիչներ 2. Մահացու ճակատամարտ» ֆիլմերը։

Ֆիլլիպ Կո
Ծնվել էհունիսի 18, 1949(1949-06-18)
ԾննդավայրՀոնկոնգ, Բրիտանական կայսրություն[1]
Մահացել էմարտի 30, 2017(2017-03-30)[2] (67 տարեկան)
Քաղաքացիություն Չինաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոդերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր և stunt coordinator
IMDbID ID 0438071

Կարիերան կինեմատոգրաֆիայում խմբագրել

Ֆիլիպ Կոն ծնվել է Բրիտանական Հոնկոնգում 1949 թվականի հունիսի 18-ին, սովորել է սովորել է ցայլիֆո ոճով մարտարվեստի դպրոցում։ 19 տարեկանում, իր ընկերը առաջարկեց իրեն կակսադյորի աշխատանք Shaw Brothers հոնկոնգյան կինոստուդիայում, որտեղ նա մարմնավորեց մի քանի կերպարների և գանգստերների։ Նրա առաջին ֆիլմը ռեժիսոր Չժան Չէի «Սա հերոս կլինի» ֆիլմը, 1970 թվականի արտադրության։ 1972 թվականին «Բռնցքամարտիկը Շանտունից» ֆիլմում աշխատանքից հետո տեղափոխվեց Թայվան, որպեսզի շարունակի կարիերան։ Այստեղ նա աշխատեց որպես Հորեոգրաֆ և դերասան։ Հինգ տարի անց նա վերադառնում է Հոնկոնգ և վերամիավորվում է Shaw Brothers կազմակերպությանը։ 1982 թվականին խաղում է գլխավոր դեր Լեմ Նգայ Կայայի «Եղբայրներ պարսպապատ քաղաքից» ֆիլմում։ Այս դերի համար նա արժանանում է բուռն արձագանքների։ Հենց այդ տարում տեղի ունեցավ Ֆիլիպի ռեժիսորական դեբյուտը «Կեղտոտ հրեշտակ» ֆիլմով։ Ֆիլիպը դարձավ «Մահացու պանտերա» (1993) ֆիլմի երկրորդ ռեժիսորը՝ Բատչ Պերեսի հետ միասին։ Նա նաև նկարահանել է «Հրեշտակը կրակում», «Ոստիկանություն 2000», «Ռոմանո Սագրադո. Սար մթության մեջ» ֆիլմերը։ Իր ամենահայտնի ձեռքբերումը համարվում է «Սուպեր Նոյպի» ֆիլմը, որը նա նկարահանել է սցենարիստների մրցույթում հաղթանակից հետո։ Ֆիլմը պաշտոնապես ցուցադրվել է Մանիլայի 32-րդ կինոփառատոնում (Ֆիլիպիններ)։ Նա ստացել է մրցանակ Գենտական միջազգային կինոփառատոնից (Բելգիա) 2006 թվականին, ինչպես նաև հատուկ մրցանակ՝ Հոնկոնգի և Չինաստանի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կողմից։ 1980-ական թվականներին Ֆիլլիպ Կոն համարվում էր Կինոյի ակադեմիայի ատեստավորման հանձնաժողովի անդամ։

Ֆիլլիպ Կոն ապրում էր իր կին Մեդդիի հետ Հոնկոնգում, մինչև իր մահը՝ 67 տարեկանում, անբուժելի հիվանդությունից։ Նա նաև համարվում է գրող և սցենարիստ Վանգոյի հայրը։

Ռեժիսորի ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անուն
2005 Սուպեր Նոյպի
1996 Ռոմանո Սագրադո։ Սար մթության մեջ
1995 Ոստիկություն 2000
1995 Հրեշտակը կրակում
1993 Մահացու Պանտերա
1990 Մարդասպանի սերը
1982 Կեղտոտ հրեշտակ

Ծանոթագրություններ խմբագրել