Ֆիլիպ Բեռ (ֆրանսերեն՝ Philippe Berre, հունիսի 6, 1954(1954-06-06)[1], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] - հունիսի 2, 2021(2021-06-02)[1], Neuvic[1]), ֆրանսիացի խաբեբա և վստահության չարաշահորդ, ում պատմության հիման վրա կինոռեժիսոր Քսավիե Ջանոլին 2009 թվականին նկարահանել է «Սկզբում» ֆիլմը, որտեղ Բեռի կերպարը մարմնավորել է ֆրանսիացի դերասան Ֆրանսուա Կլուզեն[2][3][4]։

Ֆիլիպ Բեռ
Ծնվել էհունիսի 6, 1954(1954-06-06)[1]
ԾննդավայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]
Մահացել էհունիսի 2, 2021(2021-06-02)[1] (66 տարեկան)
Մահվան վայրNeuvic[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունcon artist

Կերպավորումներ

խմբագրել

Շինարարության ճարտարագետ

խմբագրել

1997 թվականին մեկ ամիս շարունակ Ֆիլիպ Բեռը հանդես է եկել որպես քաղաքացիական ինժեներ, ում վստահվել է A28 ավտոճանապարհի մի հատվածի կառուցումը[5]։ Նա հավաքագրել է անձնակազմ, վարձակալել նյութեր և Սենտ-Մարսոյի մոտ ստեղծել շինհրապարակ։ Նրա թիմն այնուհետև սկսել է շինարարությունը, բայց նա ի վերջո ձերբակալվել է նյութերի մատակարարներից մեկի արտահայտած կասկածներից հետո[5][6]։

Գյուղատնտեսության նախարարության պաշտոնյա

խմբագրել

2010 թվականին Բեռը նմանակել է Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության պաշտոնյայի, որն ուղարկվել էր Ծովափնյա Շարանտ դեպարտամենտի Շարոն բնակավայրը՝ Քսինթիա փոթորիկից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար[7][5]։ Այստեղ նա չորս օր շարունակ նախարարության անունից պայմանագրեր է կնքել տարբեր ընկերությունների հետ՝ հավելավճար-հոնորարներ պահելով իր համար, նաև պատվիրել, վարձակալել է նյութեր, որի համար վճարել է քաղաքապետը[5][7]։

Կալանքից ազատվելուց հետո նա ընդունվել է Ուսելի (Կորեզ) մոտակայքում գտնվող Նևիկ ծերանոց։ Մի քանի տարի տառապելով սրտի հետ կապված խնդիրներից՝ մահացել է այնտեղ 2021 թվականի հունիսի 2-ին՝ COVID համավարակի երրորդ շրջանի ավարտից մի քանի օր անց[8]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
  2. Flore Galaud (2010 թ․ ապրիլի 29). «Prison ferme pour l'escroc qui a inspiré le film À l'origine». Le Figaro. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  3. Le Monde.fr avec AFP et Reuters (2010 թ․ մարտի 9). «Xynthia : l'escroc qui a inspiré le film "À l'origine" a été arrêté». Le Monde. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  4. Le FIgaro (2009 թ․ նոյեմբերի 9). «Un invraisemblable fait divers». Le Figaro. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Le Monde.fr avec AFP et Reuters (2010 թ․ մարտի 9). «Xynthia : l'escroc qui a inspiré le film "À l'origine" a été arrêté». Le Monde. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)Le Monde.fr avec AFP et Reuters (March 9, 2010). "Xynthia : l'escroc qui a inspiré le film "À l'origine" a été arrêté". Le Monde. Retrieved 5 April 2012. {{cite news}}: |last= has generic name (help)
  6. Le FIgaro (2009 թ․ նոյեմբերի 9). «Un invraisemblable fait divers». Le Figaro. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.Le FIgaro (November 9, 2009). "Un invraisemblable fait divers". Le Figaro. Retrieved 5 April 2012.
  7. 7,0 7,1 Flore Galaud (2010 թ․ ապրիլի 29). «Prison ferme pour l'escroc qui a inspiré le film À l'origine». Le Figaro. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.Flore Galaud (2010-04-29). "Prison ferme pour l'escroc qui a inspiré le film À l'origine". Le Figaro. Retrieved 5 April 2012.
  8. «SWEET FM - Sarthe : "L'escroc de l'A28" est décédé, ceux qui l'ont côtoyé racontent». www.sweetfm.fr (ֆրանսերեն). {{cite web}}: Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն)