Քսավյե Ջաննոլի (ֆր.՝ Xavier Giannoli, մարտի 7, 1972(1972-03-07), Նյոյի սյուր Սեն), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և օպերատոր։

Քսավյե Ջաննոլի
ֆր.՝ Xavier Giannoli
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1972(1972-03-07) (52 տարեկան)
ԾննդավայրՆյոյի սյուր Սեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունսցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Paul Giannoli?[1]
Պարգևներ և
մրցանակներ
 Xavier Giannoli Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քսավյե Ջաննոլին ծնվել է 1972 թվականի մարտի 7-ին Նյոյի-սյու-Սենում, Նանտեր շրջան, Օ-դե -Սեն դեպարտամենտ, Ֆրանսիա[4]։ Ավարտել է Փարիզի Սորբոնի բանասիրական ֆակուլտետը։ Նա աշխատել է որպես լրագրող, այնուհետև՝ որպես ռեժիսորի օգնական։

1993 թվականին Քսավյե Ջաննոլին առաջնելույթ է ունեցել «Դատապարտյալ» կարճամետրաժ ֆիլմում, որը ստեղծել է Ֆիլիպ Լեոտարը։ Ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերից մեկը ՝ «Հարցազրույց» -ը, գլխավոր դերում` Մաթիե Ամալրիկը, 1998 թվականի Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու» լավագույն կարճամետրաժ ֆիլմ կատեգորիայում և «Սեզար» մրցանակի՝ լավագույն «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» կատեգորիայում։

2000-ականների սկզբին Ջաննոլի նկարահանել է տեսահոլովակներ և գովազդային հոլովակներ, որպես պրոդյուսոր հանդես է եկել Օլիվյե Ասայասի երկու ռեժիսորական գործերում` ՝ «Սատանա սիրեկան» (2002) և «Մաքրում» (2004)։

2003 թվականին Քսավյե Ջաննոլին նկարահանել է իր առաջին գեղարվեստական ֆիլմը ՝ «Կրքոտ մարմիններ» (ֆր. ՝ Les Corpat impatients): 2006 թվականի «Երբ ես երգիչ էի» մելոդրաման `Ժերար Դեպարդիեի և Սեսիլ դե Ֆրանսի մասնակցությամբ տարեց երգչուհու և երիտասարդ գրավիչ աղջկա սիրո մասին, դարձել է ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմը, որը 2006 թվականին Կաննի կինոփառատոնին պայքարում էր «Ոսկե արմավենու» համար։

2009 թվականին թողարկվել է Ջաննոլիի «Սկզբում» ժապավենը ՝ Ֆրանսուա Կլյուզեն և Էմանուել Դևոն գլխավոր դերերում։ Ֆիլմը պայքարում էր Կաննի 62-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենու» համար և 2010 թվականին առաջադրվել էր «Սեզար» կինոմրցանակին 11 անվանակարգերում ՝ ներառյալ լավագույն կինոնկարի և ռեժիսորական լավագույն աշխատանքների համար։

2012 թվականին «Սուպերսթար» կատակերգական դրաման մասնակցել է Վենետիկի 69-րդ կինոփառատոնին և պայքարել գլխավոր մրցանակի՝ «Ոսկե առյուծ»-ի համար։

2015 թվականին Ջաննոլին Վենետիկի 72-րդ կինոփառատոնի գլխավոր մրցութային ծրագրում ներկայացրել էթ իր նոր կենսագրական ֆիլմը` «Մարգարիտա», ամերիկացի երգչուհի Ֆլորենս Ֆոսթեր Ջենկինսի կյանքի մասին, որը առժանացել է փառատոնի մրցանակին։

Կսավե Ջաննոլին Էդուարդ Ուայլի հետ միասին, անկախ պրոդյուսերական ընկերության հիմնադիր է։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  • 2003 - Կրքոտ մարմիններ
  • 2005 - Արկածախնդրություն
  • 2006 - Երբ ես երգիչ էի
  • 2009 - Սկզբում
  • 2012 - Սուպերսթար
  • 2015 - Մարգարիտա
  • 2018 - Հայտնություն

Սցենարիստ խմբագրել

  • 2003 - Կրքոտ մարմիններ
  • 2005 - Արկածախնդրություն
  • 2006 - Երբ ես երգիչ էի
  • 2009 - Սկզբում
  • 2012 - Սուպերսթար
  • 2015 - Մարգարիտա
  • 2018 - Հայտնություն

Պրոդյուսեր խմբագրել

  • 2004 - Մաքրում

Օպերատոր խմբագրել

  • 2003 - Կրքոտ մարմիններ

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսավյե Ջաննոլի» հոդվածին։