Ֆիզիկական անկարողություն

Ֆիզիկական անկարողություն, մարդու ֆիզիկական գործունեության, շարժունակության, ճկունության և կենսունակության սահմանափակում[1]։ Այլ ֆիզիկական անկարողություններ են առօրյա կյանքի այլ կողմեր սահմանափակող խանգարումները, ինչպիսիք են շնչառական խանգարումները, կուրությունը, էպիլեպսիան[2] և քնի խանգարումները։

Պատճառներ

խմբագրել

Պրենատալ կամ նախածննդյան անկարողությունները ձեռք են բերվում մինչև ծննդաբերությունը։ Սրանք կարող են պայմանավորված լինել հիվանդություններով, որոնք կինն ունեցել է կամ նյութերով, որոնք կինն օգտագործել է հղիության ընթացքում, սաղմնային կամ պտղի զարգացման և գենետիկական խանգարումներով[3][4]։

Պերինատալ անկարողությունները ձեռք են բերվում այն ժամանակահատվածում, որն ընդգրկում է մի քանի շաբաթ մինչև ծննդաբերությունը և չորս շաբաթ ծննդաբերությունից հետո[5]։ Սրանք կարող են պայմանավորված լինել թթվածնի երկարատև անբավարարությամբ, շնչուղիների խցանմամբ, ծննդաբերության ժամանակ գլխուղեղի վնասմամբ (օրինակ՝ մանկաբարձական աքցանի պատահաբար սխալ օգտագործման պատճառով) և երեխայի վաղաժամ ծննդաբերությամբ։ Սրանք կարող են առաջանալ նաև գենետիկ խանգարումների[4] կամ դժբախտ պատահարների պատճառով։

Պոստնատալ կամ հետծննդյան անկարողությունները ձեռք են բերվում ծննդաբերությունից հետո։ Դրանք կարող են պայմանավորված լինել դժբախտ պատահարներով, վնասվածքներով, ճարպակալմամբ, վարակներով և այլ հիվանդություններով։ Դրանք կարող են առաջանալ նաև գենետիկ խանգարումների պատճառով։

Տեսակներ

խմբագրել

Շարժունակության խանգարումը ներառում է վերին և ստորին վերջույթների կորուստը կամ արատները, ձեռքերի թույլ ճկունությունը և մարմնի մեկ կամ մի քանի օրգանների վնասվածքները։ Շարժունակության անկարողությունը կարող է լինել բնածին, ձեռքբերովի և այլ հիվանդության հետևանք։ Կոտրված կմախքային կառուցվածք ունեցող մարդիկ նույնպես մտնում են այս կարգի մեջ։

Տեսողության խանգարումը ֆիզիկական խանգարման մեկ այլ տեսակ է։ Կան հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր ունեն տեսողական թեթև խնդիրներից ընդհուպ մինչև աչքի բազմաթիվ լուրջ վնասվածքներ և տեսողական խանգարումներ։ Այս տեսակի վնասվածքները կարող են հանգեցնել նաև լուրջ խնդիրների և այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են կուրությունը և ակնային տրավման։ Տեսողության խանգարման որոշ այլ տեսակներ են քերծված եղջերաթաղանթը, սպիտակապատյանի քերծվածքները, շաքարախտի հետ կապված աչքի հիվանդությունները, չոր աչքի համախտանիշը, եղջերաթաղանթի փոխպատվաստուկը, մակուլյար դեգեներացիան ծերության շրջանում և ցանցաթաղանթի շերտազատումը։

Լսողության կորուստը լսելու մասնակի կամ լրիվ անկարողությունն է։ Խուլ և լսողական խնդիրներ ունեցող մարդիկ ունեն հարուստ մշակույթ[6][7] և շահում են ժեստերի լեզուն հաղորդակցման նպատակով սովորելուց[8][9]։ Այն մարդիկ, ովքեր միայն մասամբ են խուլ, երբեմն կարող են օգտագործել լսողական սարքեր՝ բարելավելու իրենց լսելու ունակությունը։ Խոսքային և լեզվական անկարողությունը խոսքային և լեզվական գործընթացների խանգարումներն են, որոնք որոշակի միջավայրում ընդունելի խանգարումների շրջանակից դուրս են և խոչընդոտում են մարդկանց սոցիալական և կրթական լիարժեք զարգացմանը։

Ֆիզիկական խանգարումները կարող են վերագրվել նաև այն խանգարումներին, որոնք, ի թիվս այլ բաների, առաջացնում են քնի անբավարարություն, քրոնիկ գորհոգնածություն, քրոնիկ ցավ և նոպաներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «What is disability?». Education to employment. National Disability Coordination Officer Program. University of Western Sydney. 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  2. Physical Disabilities, California State University, Northridge
  3. «Prenatal Injury». ScienceDirect. Elsevier B.V. 2022. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Birth Defects Research & Prevention» (Government website). Bureau of Family Health and Nutrition. Massachusetts Center for Birth Defects Research and Prevention. Boston: Department of Public Health. 2022. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  5. Wright, Joyce A. (2008). «Prenatal and postnatal diagnosis of infant disability: Breaking the news to mothers». The Journal of Perinatal Education. Springer: Lamaze International. 17 (3): 27–32. doi:10.1624/105812408X324543. eISSN 1548-8519. ISSN 1058-1243. PMC 2517190. PMID 19436417. ProQuest 1844560198.
  6. Cooke, Michele L. (2018 թ․ հոկտեմբերի 11). «What is my deaf way of science?». UMass Magazine (անգլերեն). University of Massachusetts Amherst. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  7. Dolnick, Edward (1993 թ․ սեպտեմբեր). «Deafness as Culture» (PDF). The Atlantic. MasterFILE Complete: EBSCO. 272 (3): 37. ISSN 0276-9077. OCLC 936540106. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  8. Mindess, Anna (2006). Reading Between the Signs: Intercultural Communication for Sign Language Interpreters. Sharon Neumann Solow, Thomas K. Holcomb. Boston: International Press. ISBN 978-1-931930-26-0. OCLC 829736204.
  9. Barnett, Steven; McKee, Michael; Smith, Scott R.; Pearson, Thomas A. (2011 թ․ փետրվարի 15). «Deaf Sign Language Users, Health Inequities, and Public Health: Opportunity for Social Justice». Preventing Chronic Disease. 8 (2): A45. ISSN 1545-1151. PMC 3073438. PMID 21324259.

Գրականություն

խմբագրել
  • Danielle Gourevitch & Mirko Grmek. (1998). Les maladies dans l'art antique, Paris.
  • Mirko Grmek. (1983). Les maladies à l'aube de la civilisation occidentale, Paris.