Եղջերաթաղանթի քերծվածք, քերծվածք աչքի եղջերենու մակերեսի վրա[1]։ Ախտանշանները ներառում են ցավ, կարմրություն, լուսավախություն, օտար մարմնի զգացողություն[2]։ Մարդկանց մեծամասնությունը ապաքինվում է երեք օրվա ընթացքում[2]։

Եղջերաթաղանթի քերծվածք
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9918.1
ՀՄԴ-10S05.0
 Corneal abrasion Վիքիպահեստում

Դեպքերը հիմնականում պայմանավորված են փոքր վնասվածքներով, ինչպիսին կարող են լինել կոնտակտային ոսպնյակի օգտագործման կամ եղունգների միջոցով հասցվածները[2]։ ԴԵպքերի 25%-ը կատարվում է աշխատանքի ժամանակ[2]։ Ախտորոշվում է հիմնականում բիոմիկրոսկոպով, ֆլյուրեսցեինով ներկելուց հետո[2]։ Պետք է հերքել այնպիսի վնասվածքները, ինչպիսիք են եղցերենու խոցը, ակնագնդի պատռվածքը, կրկնվող էրոզիայի համախտանիշը և օտար մաիմնի առկայությունը[2]։

Կանխարգելումը ներառում է պաշտպանիչ ակնոցների օգտագործում, եթե աշխատանքը ռիսկեր է ներառում[2]։ Բուժումը հիմնականում հակաբիոտիկ քսուքների միջոցով է[2]։ Կոնտակտային ոսպնյակներ կրողների դեպքում հաճախ խորհուրդ է տրվում օգտագործել ֆլյուրոքվինոլոնային հակաբիոտիկներ[2]։ Պարացետամոլը(ացետամինոֆենը), ՈՍՀԲԴ-ները և աչքի կաթիլները, ինչպիսին են ցիկլոպենտոլատը որոնք պարալիզում են բիբը կարող են օգտագործվել ցավի վերացման համար[2]։ Կարիք չկա փակ պահել աչքը պարզ քերծվածքների ժամանակ[3]։

Մեկ տարում ԱՄՆ-ում 1000-ից 3-ը հանդիպում են այս խնդրին, ընդ որում առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ։ Բնորոշ տարիքը 20-30-ն է։ Բարդությունները ներառում են բակտերիալ կերատիտը, եղջերենու խոցը, իրիտը (առաջային ուվեիտ)։ Բարդությունները հանդիպում են դեպքերի 8%-ում։

Ախտանշաններ խմբագրել

Ախտանշանները ներառում են ցավը, լուսավախությունը, օտար մարմնի զգացողությունը, աչքերը թարթելու ավելորդ ցանկությունը, ռեֆլեկտոր արցունքահոսությունը։ Նկատվում է էպիթելիալ դեֆեկտ և այտուց ու հիմնականում ուղեկցվում է աչքի կարմրությամբ։ Տեսողությունը կարող է պղտորվել պայմանավորված ինչպես եղջերենու այտուցով, այնպես էլ հավելյալ արցունքի շերտով։

Բարդություններ խմբագրել

Բարդությունները հազվադեպ են։ Կարևոր է օտար մարմինների հայտնաբերումն ու հեռացումը, հատկապես եթե դա երկաթ է պարունակում, այլապես հնարավոր է այն ժանգոտվի։

Երբեմն ապաքինված էպիթելը կարող է դժվարությամբ միանալ հիմային թաղանթին, ինչի դեպքում այն կարող է պարբերաբար պոկվել և առաջացնել կրկնվող էրոզիաներ։

Պատճառներ խմբագրել

Եղջերենու քերծվածքները հիմնականում աչքի մակերեսի վնասվածքի հետևանք են։ Հիմնական պատճառները ներառում են եղունգով վնասումը, ծառի ճյուղին աչքի հարվածը, ժամկետանց կոնտակտային ոսպնյակի օգտագործումը։ Աչքում օտար մարմնի առկայությունը նույնպես կարող է առաջացնել քերծվածք, եթե աչքը տրորվի։

Վնասվածք կարող է առաջանալ նաև փափուկ կամ կոշտ կոնտակտային ոսպնյակների պատճառով, որոնք չքփից երկար ժամանակ են օգտագործվում։ Ընդ որում վնասը կարող է հասցվել այն ժահին երբ հանվում է կոնտակտային ոսպնյակը, այլ ոչ այն ժամանակ, երբ դեռ աչքին է։ Հատկապես եթե եղջերենին չոր է, այն դառնում է ավելի փխրուն և հեշտ է վնասվում։ Փափուկ կոնտակտային ոսպնյակի կրումը քնած ժամանակ կապվում է գրամ բացասական կերատիտի հետ(եղջերենու ախտահարում), որի պատճառը հատկապես Pseudomonas aeruginosa կոչվող բակտերիան է։ Երբ եղջերենու քերծվածքը առաջանում է կոնտակտային ոսպնյակից կամ այլ պատճառից, վնասված եղջերենին էլ ավելի զգայուն է դառնում այս բակտերիայի նկատմամբ, քան այն մարդկանց մոտ, ովքեր չեն կրում կոնտակտային ոսպնյակ։ Սա անհապաղ միջամտություն է պահանջում, որովհետև վտանգավոր է տեսողության (երբեմն նույնիսկ աչքի) համար։ Կոնտակտային ոսպնյակ կրողներին, ովքեր ներկայանում են բժշկի եղջերենու քերծվածքով, չպետք է խորհուրդ տրվի աչքի վիրակապում, քանի որ ինչպես կլինիկական փորձերը ցույց են տալիս, վիրակապումը ստեղծում է տաք, խոնավ պայմաններ, որոնք կարող են բերել եղջերենու ինֆեկցման, կամ էլ արդեն իսկ եղած ինֆեկցիայի արագ հարաճման։

Եղջերենու քերծվածքները տարածված են և հաճախ են կրկնվում նաև այն մարդկանց մոտ, ովքեր ունեն եղջերենու դիստրոֆիայի ինչ որտիպ։ Ցանցաձև դիստրոֆիան ստացել է իր անունը ամիլոիդի կամ ոչ նորմալ սպիտակուցային թելիկների կուտակումից առաջային և միջային ստրոմայում։ Աչքի հետազոտության ժամանակ այս պահեստները երևում են ինչպես պարզ, ստորակետաձև կետեր և իրար միացող թելեր, որոնք առաջացնում են ցանցի պատկեր։ Ժամանակի ընթացքում այս ցանցի թելերը դառնում են անթափանց և ընդգրկում ստրոմայի ավելի մեծ տեղամաս։ Դրանք նաև աստիճանաբար կկուտակվեն առաջացնելով եղջերենու պղտորում, որը կարող է ազդել նաև տեսողության սրության վրա։ Որոշ մարդկանց մոտ այս սպիտակուցային թելիկները կարող են կուտակվել եղջերենու արտաքին շերտում՝ էպիթելում։ Սա կարող է բերել էպիթելի էրոզիայի։ Այս վիճակը կոչվում է կրկնվող էպիթելային էրոզիա։ Այս էրոզիաները կարող են․ (1) Փոփոխել եղջերենու նորմալ կորությունը, բերելով ժամանակավոր տեսողական խնդիրների, (2) Վնասել եղջերենին նյարդավորող նյարդերը, առաջացնելով սուր ցավ։ Նույնիսկ թարթելու կամայական ակտը կարող է լինել ցավոտ։

Ախտորոշումը խմբագրել

Չնայած որ եղջերենու քերծվածքը կարող է երևալ օֆթալմոսկոպով, բիոմիկրոսկոպը հնարավորություն է տալիս ավելի մեծ խոշորացման և ավելի մանրամասն գնահատման։ Կարելի է նաև օգտագործել ֆլյուրեսցեինային ներկ, որը կլցնի եղջերենու դեֆեկտը և կլուսավորվի կոբալտ-կապույտ լույսով։

Պետք է ուշադիր զննել և բացառել օտար մարմնի առկայությունը, փնտրելով նաև կոպերի տակ։ Մուրճով կամ այլ աշխատանքային գործիքներով աշխատանքին հաջորդող վնասվածքից հետո պետք է հաշվի առնել, որ հնարավոր է օտար մարմինը թափանցել է աչք, ու անհրաժեշտ է ակնաբույժի շտապ հետազոտություն։

Բուժում խմբագրել

Եղջերենու քերծվածքի բուժումը նպատակաուղղված է կանխել բակտերիալ սուպերինֆեկցիայի առաջացումը, արագացնել առողջացումը, ապահովել սիմպտոմների բարելավում։ Եթե հայտնաբերվում է օտար մարմին, այն պետք է հեռացվի։

Օտար մարմին խմբագրել

  • Դիրքավորում՝ հիվանդը պառկում է հարմար դիրքով, վնասված աչքը ավելի մոտ բժշկին։ Անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել խոշորացույց, և աչքը պետք է լուսավորվի կամ բժշկական լույսով, կամ այլընտրանքային լույսով, օրինակ՝ օֆթալմոսկոպը պահելով դեպի աչքը, ոչ դոմինանտ ձեռքով։ Ապա հիավանդին խնդրում են, հայացքը պահել առաստաղի կոնկրետ կետի վրա, որպեսզի օտար մարմինը գտնվի հնարավորինս կենտրոնում։ Պետք է իրարից հեռու պահել կոպերը, որպեսզի ռեֆլեկտոր չթարթվեն աչքերը, այս նպատակով կարող են օգտագործվել կոպլայնիչ, բամբակի կտորներ, կամ կարող են կոպերը պահվել բժշկի կամ ասիստենտի կողմից։
  • Անզգայացում և բբի լայնացում՝ տեղային անզգայացնող կաթիլ է կաթացվում երկու աչքում էլ, որպեսզի նվազեցվի բլեֆարոսպազմը։ 0.4% Օքսիբուպրոկայինը նախընտրելի տարբերակ է, քանի որ ազդեցությունը սկսվում է 20 վայրկյանից, իսկ կիսատրոհման պարբերությունը 20 րոպե է։ Բիբ լայնեցնող դեղորայքը, օրնակ 1% Ցիկլոպենտոլատը, առկայության դեպքում, կարող է օգնել նվազեցնել ցիլիար սպազմը օտար մարմնի հեռացումից հետո։ Սովորաբար խուսափում են Ատրոպինից, իր երկար ազդեցության ժամանակահատվածի պատճառով։
  • Հեռացման տեխնիկան՝ հիմնականում կիրառվում են 2 տարբերակ, որոնց ընտրությունը կախված է օտար մարմնի բնույթից։ Առաջին տարբերակը բամբակյա ձողիկով հեռացումն է, որը իրականացվում է մակերեսային տեղակայված օտար մարմինների դեպքում, որոնց շրջանում չկա եղջերաթաղանթային ռեակցիա։ Երկրորդ տարբերակը ենթամաշկային ասեղի կամ nº15 սայրի միջոցով, որի միջոցով ամբողջ օտար մարմինը շրջապատող ժանգի օղով կհեռացվի։
  • Աչքի մակերեսի լվացում՝ օտար մարմնի մնացորդների հեռացում։ Այս նպատակով կարող է օգտագործվել 10մլ ստերջ աղաջուրը։

Դեղորայք խմբագրել

Ներկայիս առաջարկված դեղորայքը շեշտում է տեղային կամ օրալ ցավազրկողների և տեղային հակաբիոտիկների օգտավետությունը։ Կա հետազոտություն, որտեղ նշվում է, որ չնայած աչքի մակերեսը անձգայացնող որոշ կաթիլներ բարելավում են ցավը, այնուամենայնիվ նրանց անվտանգ լինելը հստակ չէ[4]։ Մեկ այլ հետազոտություն չի գտել արդյունավետության ապացույցներ ու բավարար փաստեր անվտանգության[5]։ Տեղային ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայքը(ՈՍՀԲԴ) օգնում են թուլացնել ցավը[6]։ Դիկլոֆենակն ու Կետոլորակը ամենահաճախ օգտագործվողներն են 1 կաթիլից 4 անգամ օրվա ընթացքում։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ դիկլոֆենակը կարող է հետաձգել վերքի լավացումը, իսկ կետոլորակը ցանկալի չէ օգտագործել կոնտակտային ոսպնյակ կրողներին։ Որոշ հետազոտություններ խորհուրդ են տալիս չօգտագործել տեղային ՈՍՀԲԴ-ներ, իրենց եղջերենու համար տոքսիկ ազդեցության պատճառով։ Չկան հստակ փաստեր կապված օրալ ցավազրկողների հետ, բայց քանի որ եղջերաթաղանթի քերծվածք ունեցողների գլխավոր գանգատը ցավն է, ապա այդ դեղերը նշանակվում են պայմանավորված հիվանդի գանգատներով[7]։

Տեղային հակաբորբոքային միջոցները օգտագործվում են կանխելու համար ուղեկցող վարակները, որոնք բերում են եղջերաթաղանթի քերծվածքի դանդաղ լավացմանը։ Քսուքները համարվում են առաջին ընտրության բուժում, որոնք ավելի յուղային են, քան կաթիլները։ Եթե հիվանդն օգտագործում է կոնտակտային ոսպնյակներ ապա նախընտրելի են Pseudomonas aeruginosa -ի նկատմամբ զգայուն հակաբիոտիկները (ցիպրոֆլոքսացին, գենտամիցին, օֆլոքսացին), ու անհրաժեշտ է դադարեցնել ոսպնյակների օգտագործումը, քանի դեռ քերծվածքը չի լավացել և հակաբիոտիկային թերապիան չի ավարտվել։ Սրա պատճառն այն է, որ կոնտակտային ոսպնյակ կրողների աչքում երբեմն առկա են Pseudomonas aeruginosa -ի գաղութներ, որը կարող է բերել եղջերենու ծակվելուն ու որպես հետևանք՝ տեսողության կորստի։

Եթե վնասման մեխանիզմում կա կոնտակտային ոսպնյակի առկայության, եղունգի կամ բույսերի գործոն, պետք է հակաբիոտիկային պրոֆիլակտիկա իրականացվի տեղային ֆլյուրոքվինոլոնի կաթիլներով օրական 4 անգամ և ֆլյուրոքվինոլոնի քսուքներով, հիմնականում ցիպրոֆլոքսացինով՝ գիշերը։ Եթե քերծվածքը իրականացվել է այլ մեխանիզմով, ապա բուժումը ներառում է հակաբիոտիկային քսուքներ(էրիթրոմիցին, բակցիտրացին կամ բակցիտրացին/պոլիմիքսին B ամեն 2 կամ 4 ժամը մեկ) կամ հակաբիոտիկային կաթիլներ, սովորաբար պոլիմիքսին B կամ տրիմեթոպրիմ օրը 4 անգամ։

Վիրակապում խմբագրել

Աչքի վիրակապումը հիմնականում խորհուրդ չի տրվում, որովհետև այն ո՛չ օգնում է վերքի լավացմանը, ո՛չ էլ ցավն է թեթևացնում[3], դեռ ավելին, այն կարող է բերել թթվածնաքաղցի, խոնավության մեծացման և վարակի առաջացման ավելի բարձր հավանականության։ Մեկ այլ միջոց, որն այսօր նույնպես չի օգտագործվում, բիբ լայնացնող դեղորայքի կիրառումն է, իբրև ցավազրկման միջոց, հանելով ցիլիար մկանի սպազմը[8]։

Կրկնության կանխարգելում խմբագրել

Կանխարգելումն ամենալավ տարբերակն է կրկնությունից խուսափելու համար։ Պաշտպանիչ ակնոցների կիրառումը պետք է խորհուրդ տրվի այն մարդկանց, ովքեր աշխատում են գործարանային պայմաններում, մետաղի, փայտի, քիմիակն նյութերի հետ, ինչպես նաև որոշ սպորտաձևի մարզիկներին։ Պաշտպանիչ ակնոցի ընտրությունը տարբեր է, կախված նպատակից, բայց նրանց բոլորը միավորվում են նրանով, որ պետք է ապահովեն լավ տեսողություն, լինեն հարմարավետ։ Օրինակները ներառում են պոլիկարբոնատային, պլաստիկ ակնոցները, դեմքի համար նախատեսված վահանները, սաղավարտը։ Հատկախես պետք է ուշադիր լինեն հիվանդները, ովքեր ունեն մեկ աչք և ավելի խոցելի են կուրացնող վնասվածքների համար։ Նրանք անպայման պետք է կիրառեն պաշտպանիչ ակնոցներ։

Գնահատելով կոնտակտային ոսպնյակի դիրքը աչքի վրա և պացիենտի գանգատները ճիշտ գնահատելով, կարող ենք կանխարգելել կոնտակտային ոսպնյակի հետ կապված բարդությունները[9]։ Ինչպես նախորդիվ արդեն նշվել է, սրանք կարող են լինել ինչպես մեխանիկական վնասման , այնպես էլ միկրոբային կերատիտի առաջացման պատճառ։ Հետևաբար, պետք է շեշտը դրվի կոնտակտային ոսպնյակի ճիշտ խնամքի, արդյունավետ մանրէազերծող լուծույթների օգտագործման և մաքուր ոսպնյակի տուփերի օգտագործման վրա։ Պետք է խուսափել կոնտակտային ոսպնյակով լողավազան գնալուց, ինչը մեծացնում է բակտերիալ վարակների առաջացման հավանականությունը, առավելապես Staphylococcus epidermidis-ի և այլ օրգանիզմների, որոնք հանդիպում են վարակված ջրում։ Ինպես նաև կարելի է կանխարգելել վարակի տարածումը, չօգտագործելով ոսպնյակը նախատեսված ժամկետից երկար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Corneal Abrasion". nei.nih.gov. National Eye Institute. Archived from the original on 2016-11-07. Retrieved 2016-11-06.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Ahmed, Faheem; House, Robert James; Feldman, Brad Hal (1 September 2015). "Corneal Abrasions and Corneal Foreign Bodies". Primary Care. 42 (3): 363–375. doi:10.1016/j.pop.2015.05.004. ISSN 1558-299X. PMID 26319343.
  3. 3,0 3,1 Lim, CH; Turner, A; Lim, BX (26 July 2016). "Patching for corneal abrasion". The Cochrane Database of Systematic Reviews. 7: CD004764. doi:10.1002/14651858.CD004764.pub3. PMID 27457359.
  4. Swaminathan, A; Otterness, K; Milne, K; Rezaie, S (14 August 2015). "The Safety of Topical Anesthetics in the Treatment of Corneal Abrasions: A Review". The Journal of Emergency Medicine. 49: 810–5. doi:10.1016/j.jemermed.2015.06.069. PMID 26281814.
  5. Puls, HA; Cabrera, D; Murad, MH; Erwin, PJ; Bellolio, MF (12 October 2015). "Safety and Effectiveness of Topical Anesthetics in Corneal Abrasions: Systematic Review and Meta-Analysis". The Journal of Emergency Medicine. 49: 816–24. doi:10.1016/j.jemermed.2015.02.051. PMID 26472608.
  6. Calder, LA; Balasubramanian, S; Fergusson, D (May 2005). "Topical nonsteroidal anti-inflammatory drugs for corneal abrasions: meta-analysis of randomized trials". Academic Emergency Medicine. 12 (5): 467–73. doi:10.1197/j.aem.2004.10.026. PMID 15860701.
  7. http://www.uptodate.com/online/content/topic.do?topicKey=priophth/2242&selectedTitle=1~30&source=search_result#14
  8. "BestBets: Mydriatics in corneal abrasion". Archived from the original on 2008-09-02.
  9. Szczotka-Flynn, Loretta B.; Pearlman, Eric; Ghannoum, Mahmoud (2010-03). "Microbial Contamination of Contact Lenses, Lens Care Solutions, and Their Accessories: A Literature Review". Eye & Contact Lens: Science & Clinical Practice. 36 (2): 116–129. doi:10.1097/icl.0b013e3181d20cae. ISSN 1542-2321. Check date values in: |date= (help)