Ֆերտյո-Հանշագ (հունգ.՝ Fertő–Hanság Nemzeti Park), ազգային պարկ Հունգարիայի հյուսիս-արևմուտքում՝ Ավստրիայի հետ սահմանին, Դյոր-Մոշոն-Շոպրոն մարզի տարածքում։ Ազգային պարկը զբաղեցնում է 235,88 կմ² տարածք, բացվել է 1994 թվականին։ Պարկի տարածքը Ֆերտյո լճի շրջակայքում հարում է Ավստրիական Նոյզիդլերզե Զևինկել ազգային պարկին։ Լիճը և նրա շրջակայքը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

Ֆերտյո-Հանշագ
Տեսակազգային պարկ
Մասն էFertö / Neusiedlersee Cultural Landscape?
Երկիր Հունգարիա
ՎարչատարածքԴյոր-Մոշոն-Շոպրոն
Հիմնվել է1991
Մակերես237,44 կմ²[1]
Ֆերտյո-Հանշագը գտնվում է Հունգարիաում
Ֆերտյո-Հանշագ

Պարկի տարածք այցելությունները հնարավոր է կազմակերպված էքսկուրսիաներով, որոշ տարածքներ ընդհանրապես փակ են մարդկանց համար։ Պարկը բաղկացած է երկու մեծ տարածքներից՝ Ֆերտյո լճի շրջակայքը և Հանշագի տարածաշրջանը։

Ֆերտյո

խմբագրել

Հիմնական հոդված՝ Նոյզիդլերզի Ֆերտյո լիճը (հունգ.՝  Fertő-tó, գերմ.՝ Neusiedler See) Կենտրոնական Եվրոպայի չորրորդ ամենամեծ լիճն է, համարվում է եզակի կենսոլորտային արգելոց։ Լճի մակերեսը կազմում է մոտ 315 կմ², իսկ միջին խորությունը՝ մոտ մեկ մետր։ Լճի հայելին 88%-ով ծածկված է եղեգնով, դրանց միջով հատուկ անցումներ են արված նավակների համար։ Լիճ են թափվում մի քանի առուներ, լճից հոսքը կարգավորվում է ջրանցքով, որը միանում է Դանուբի ավազանին։ Ֆերտյոն Եվրոպայի ամենաարևմտյան հարթավայրային աղի լիճն է։ Լճի ջուրը խիստ աղի է, դրա մակարդակը ենթարկվում է մեծ տատանումների. պատմության մեջ մի քանի անգամ արձանագրվել է դրա ամբողջական չորացումը (վերջին անգամ՝ 1870-ական թվականներին)։

Լիճը բնակեցված է ձկների 15 տեսակով (առավել տարածված են երկայնաձուկը, շիղաձուկը, գայլաձուկը և խախանը)։ Լճի ջրերը հարուստ են տարբեր տեսակի անողնաշարավորներով, իսկ եղեգնուտներում բնակվում են հազվագյուտ միջատների տարբեր տեսակներ։

Ֆերտյո լճի տարածքում բնադրող և չվող թռչունների ավելի քան 300 տեսակ կարելի է դիտարկել բնական պայմաններում, այդ թվում՝ ձկնկուլների բազմաթիվ տեսակներ (ներառյալ մեծ սպիտակը), ինչպես նաև կոլպիցաներ, վայրի սագեր, սուզաբադեր, վայրի բադեր, եղեգնահավեր և շատ այլ տեսակներ։ Սեզոնային չուի ժամանակ այստեղ կանգ են առնում մորակտցարները, խրձատուներն ու քարադրները։ Թռչունների հազվագյուտ տեսակների շարքում հարկ է նշել կարմրախածի սագին, սպիտակապոչ ծովարծվին և մկնաբազեին։

Լճի ափին անցկացվել է ուսումնական արահետ, որտեղից թռչնաբաններն ու այգու այցելուները կարող են դիտարկել արգելոցի կենսոլորտը։

Լճի արևմտյան ափի երկայնքով անցնում է Ֆերտյոմելեկի լեռնաշղթան, որը կազմված է կրաքարից, որտեղ գործել են բազմաթիվ քարհանքեր սկսած Հին Հռոմի ժամանակներից մինչև 1948 թվականը։ Բլուրները ծածկված են անտառներով և շատ գեղատեսիլ են, որոնց վրա աճում են բազմաթիվ հազվագյուտ բուսատեսակներ։ Լճից դեպի հարավ-արևելք ձգվում են Սոլոնչակի տափաստանները, աստիճանաբար վերածվելով Հանշագի։ Այդ տարածքի բնորոշ առանձնահատկությունն այն է, որ ջրհեղեղի ժամանակ այն գրեթե ամբողջությամբ անցնում է ջրի տակ, ապա ամառվա ընթացքում աստիճանաբար չորանում է՝ առաջացնելով աղի լճերի շարք։ Լճերն աստիճանաբար փոքրանում են, մինչև աշուն լրիվ չորանում են և աղի կոնցենտրացիան մեծանում է։

Հանշագ

խմբագրել
 
Ֆերտյո-Հանշագ

Հանշագը ճահճային հարթ տարածք է Ֆերտյո լճից հարավ-արևելք։ Նրա պատկերին բնորոշ են տորֆային լճերը և հարթավայրային ճահիճները, որոնք պարբերաբար ծածկվում են ջրով և կազմում բազմաթիվ կղզիներ։ Հանշագի հողերը տորֆային են։

Հանշագը բաղկացած է երկու մեծ մասից՝ Կապուվարյան Հանից և Լեբենյան Խանից։ Հանշագի հարավում գտնվում է Ռեպցե գետի ողողադաշտը, գետի ափերին՝ Չաֆորդի մնացուկային անտառը։ Երբեմնի բազմաթիվ Հանշագա լճերը հիմնականում չորացել են, մնացածներից են Թագավորական լիճը (Király-tó) և Տոկյոզ (Tóköz) տարածքի փոքր լճերը։

Հանշագի բուսական և կենդանական աշխարհն առանձնանում է մեծ բազմազանությամբ և պահպանվածության բարձր աստիճանով։ Այստեղ, ինչպես նաև Ֆերտյո լճում, կարելի է տեսնել մեծ թվով ջրլող թռչուններ, անտառներում ապրում են եղջերուներ և վարազներ, իսկ գոմեշների, հունգարական մոխրագույն ցուլերի և «ռացկա» ցեղատեսակի ոչխարների երամակները արածում են բաց արոտավայրերում, ինչպես նաև Խորտոբագի ազգային պարկում։

Հանշագի երկայնքով կան մի քանի ուսումնական արահետներ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերտյո-Հանշագ» հոդվածին։