Ֆերգանայի լեռնաշղթա
Ֆերգանայի լեռնաշղթա (ղրղզ.՝ Фергана тоо кыркасы), լեռնային համակարգ Տյան-Շանում, Կիրգիզստանում։
Ֆերգանայի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Ղրղզստան |
Նյութ | Թերթաքարեր |
Լեռնաշղթա | Տյան-Շան |
Բարձրություն (ԲԾՄ) | 4893 մետր |
Երկարություն | 206 կմ |
Մակերես | 125 կմ² |
Լեռնաշղթան Ֆերգանայի հովիտը բաժանում է Ներքին Տյան Շանից։ Երկարությունը 225 կմ է, բարձրությունը՝ մինչև 4692 մ։ Հարավ արևմտյան լանջերը երկար են, զառիկող, հյուսիսարևելյանը՝ կարճ, զառիվեր։ Կազմված է թերթաքարերից, ավազաքարերից, կրաքարերից, գաբբրոններից, դիաբազներից։ Հարավ-արևելյան մասում կա ավելի քան 150 սառցադաշտ (ընդհանուր տարածությունը՝ մոտ 125 կմ²)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |