Ֆեռնանդու դի Նորոնհա ծովային ազգային պարկ
Ֆեռնանդու դի Նորոնհա ծովային ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional Marinho de Fernando de Noronha), ազգային պարկ Պերնամբուկու նահանգում, Բրազիլիա։
![]() | |
Տեսակ | ազգային պարկ |
Կազմված է | ծովային պահպանվող տարածք |
Մասն է | Brazilian Atlantic Islands: Fernando de Noronha and Atol das Rocas Reserves? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ֆեռնանդու դի Նորոնհա և Պերնամբուկու |
Աշխարհագրական տեղադրաում | Ֆեռնանդու դի Նորոնհա |
Հիմնվել է | սեպտեմբերի 14, 1988 |
Մակերես | 11 270 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Տեղագրություն
խմբագրելՖեռնանդու դի Նորոնհա ծովային ազգային պարկն ընդգրկում է Ֆեռնանդու դի Նորոնհա կղզու մի մասը՝ Պերնամբուկուի մունիցիպալիտետը[1]։ Ընդգրկում է 10927.64 հա[2]։ Ֆեռնանդու դի Նորոնհա բնապահպանական պահպանվող տարածքը ներառում է համանուն կղզու քաղաքային մասը, իսկ մնացած տարածքը զբաղեցնում է այս ազգային պարկը։ Տեղանքն ընդգրկում է Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս կղզեխմբի մեծ ծովային տարածությունը, որը նույնպես գտնվում է ազգային պարկում։
Կառավարություն
խմբագրելՖեռնանդու դի Նորոնհա ազգային պարկը ստեղծվել է 1988 թվականի սեպտեմբերի 14-ին 96․693 դաշնային հրամանագրով։ Այն կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ[1]։
Ոչ պաշտոնական վարչական ծրագիրը թողարկվել է 1990 թվականի դեկտեմբերի 31-ին։ Խորհրդատվական խորհուրդն անվանվել է 2001 թվականի դեկտեմբերի 31-ին։ 2010 թվականի նոյեմբերի 29-ին տրվել է տարբեր ուսումնասիրություններով վերանայված կառավարման պլանը[3]։
Շրջակա միջավայր
խմբագրելԿղզու սկզբնական բուսականությունը կրճատվել է, երբ այն օգտագործվել է որպես բանտ՝ բանտարկյալներին թաքցնելու համար։ Դրանից հետո ոչ բնիկ տեսակները՝ հատկապես փշասերմերը, որոնք տարածված են անհավասարաչափ, օգտագործվել են ընտանի կենդանիների կերակրման համար։ Չնայած շրջակա միջավայրի վերականգնմանն ուղղված քայլերին, կղզում դեռևս շարունակում էին զբաղվել ոչխարաբուծությամբ։
Պարկում պահպանվող թռչնատեսակներից են արևադարձային թռչունները, ջրահատը (Puffinus lherminieri) և այլն։ Մեկ այլ պաշտպանված տեսակներից են ծովախեցգետինները, կանաչ կրիան (Chelonia mydas), ծովային կրիան (Caretta caretta), Echinaster (Othilia) guyanensis ծովաստղը և այլն[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Unidade de Conservação ... MMA
- ↑ 2,0 2,1 2,2 «Parna Marinho de Fernando de Noronha – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
- ↑ PARNA Marinho de Fernando de Noronha – ISA
Աղբյուրներ
խմբագրել- Parna Marinho de Fernando de Noronha (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին, Վերցված է 2016-06-08-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - PARNA Marinho de Fernando de Noronha (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016-06-08-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Unidade de Conservação: Parque Nacional Marinho de Fernando de Noronha (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-06-08-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)