Ֆեոդոր Ռեշետնիկով (գրող)

ռուս գրող

Ֆեոդոր Միխայլովիչ Ռեշետնիկով (ռուս.՝ Фёдор Миха́йлович Реше́тников, սեպտեմբերի 5 (17), 1841 կամ սեպտեմբերի 17, 1841(1841-09-17)[1], Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 9 (21), 1871 կամ մարտի 21, 1871(1871-03-21)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս գրող։

Ֆեոդոր Ռեշետնիկով
Ծնվել էսեպտեմբերի 5 (17), 1841 կամ սեպտեմբերի 17, 1841(1841-09-17)[1]
ԾննդավայրԵկատերինբուրգ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 9 (21), 1871 (29 տարեկան) կամ մարտի 21, 1871(1871-03-21)[1] (29 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Изображение автографа
 Fyodor Reshetnikov Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆեոդոր Ռեշետնիկով (այլ կիրառումներ)

Կենսագրություն

խմբագրել

Ֆեոդոր Ռեշետնիկովը ծնվել է Եկատերինբուրգում։ Վաղ տարիքում զրկվել է մորից (որը հեռացել էր ամուսնուց և ինն ամսական որդու հետ տեղափոխվել Պերմ) և մնացել քեռու մոտ։ 1851 թվականին ուղարկվել է սովորելու Պերմի գավառային ուսումնարան։ 1855 թվականին դատվել է նրա համար, որ քեռու (փոստատար) հետ ուղարկվելիք նամակները դասավորելիս կորցրել է կարևոր պետական փաթեթ[2]։ Երկու ամիս տևած դատավարությունից հետո երեք ամսով աքսորվել է Սոլիկամսկի վանք՝ ապաշխարելու։ 1859 թվականին ավարտելով Պերմի գավառային ուսումնարանը՝ որպես պետական պաշտոնյա ծառայել է Եկատերինբուրգում (որտեղ ներկայում գործում է տուն-թանգարան) և Պերմում։

1863 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ Ծառայել է ֆինանսների նախարարության դեպարտամենտում։ Միաժամանակ «Северная пчела» թերթում տպագրել է ակնարկներ սոցիալական ցածր դասի կյանքի վերաբերյալ։ Նիկոլայ Պոմյալովսկու աջակցությամբ 1864 թվականին կապեր է հաստատել «Современник» ամսագրի խմբագրության հետ։

1865 թվականին երկարատև ուղևորություն է կատարել դեպի Ուրալ՝ Պերմում, Սոլիկամսկում, Ուսոլեում Չերդինում, Տագիլում հավաքելով նյութեր հանքագործարանային աշխատողների մասին ծրագրված ազգագրական ակնարկների շարքի համար։ Այդ ուղևորությունից ստացած տպավորություններն արտացոլվել են «Լեռնագործներ» (ռուս.՝ «Горнорабочие»), «Գլումովներ» վեպերում և այլ ստեղծագործություններում։

Աղքատության դեմ մշտական պայքարն ու ժառանգական հիվանդությունը պատճառ են դարձել նրա վաղաժամ մահվան։ Մահացել է թոքերի այտուցից։

Ստեղծագործություն

խմբագրել

Գրական նորամուտը կատարել է «Пермские губернские ведомости» պարբերականում 1862 թվականին տպագրված ակնարկներով։ Առաջին նշանակալի ստեղծագործությունը եղել է ազգագրական ակնարկ բուռլակների կյանքից, որ վերնագրվել է «Подлиповцы» և հրատարակվել «Современник» ամսագրում 1864 թվականին։

«Լեռնագործներ» (1866), «Գլումովներ» (1866-1867, առանձին հրատարակվել է 1880 թվականին), «Որտե՞ղ է լավ» (ռուս.՝ «Где лучше?», 1868) անավարտ վեպերում, «Աշխատող ձիեր» (ռուս.՝ «Рабочие лошади»), «Մեծ ճանապարհին» (ռուս.՝ «На большой дороге», 1866), «Գումակային կյանքի ակնարկներ» (ռուս.՝ «Очерки обозной жизни», 1867) ակնարկներում պատկերել է լեռնագործների կենցաղը։ Ռուս գրականության մեջ առաջին անգամ նկարագրել է գործադուլ։

Հեղինակել է պատմվածքներ, «Դրածո» («Ставленник», 1864) վիպակը, «Մարդկանց միջև» (ռուս.՝ «Между людьми», 1865) ինքնակենսագրական վիպկաը, «Իր հացը» (ռուս.՝ «Свой хлеб», 1870) վեպը, որ նվիրված է կանանց էմանսիպացիային։

Հիշատակ

խմբագրել
 
Ֆեոդոր Ռեշետնիկովի շիրիմը

Ֆեոդոր Ռեշետնիկովի անվամբ կոչվել է պուրակ Պերմում (1928 թվական, նախկինում՝ Առափնյա այգի), ինչպես նաև փողոցներ Սանկտ Պետերբուրգում (1940-ական թվականներից, նախկինում՝ Գեորգիևսկայա) և Եկատերինբուրգում (1919, նախկինում՝ Դրովյանայա)։ Եկատերինբուրգում 1991 թվականին բացվել է Ֆեոդոր Ռեշետնիկովի տուն-թանգարանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ
  2. Верхоланцев В. С. Город Пермь, его прошлое и настоящее. — Пермь: Пушка, 1994. — С. 220—222. — 256 с.

Աղբյուրներ

խմբագրել
  • «Решетников, Федор Михайлович». Энциклопедия «Кругосвет». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 31 июля 2007-ին.
  • Решетников Федор Михайлович / Клименюк Л. Н. // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • Венгеров С. Решетников Федор Михайлович // Новый Энциклопедический Словарь. — 1911.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել