Ֆեոդոր Ապրակսինի հուշարձան
Ֆեոդոր Ապրակսինի հուշարձան, գտնվում է Վիբորգ քաղաքի Պետրովսկայա հրապարակում՝ Ամրոցային կամրջի մուտքի մոտ։ Պետրոս I-ի զինակից, ծովակալ գեներալ Ֆեոդոր Ապրակսինի (1661-1728) հուշարձանը հանդիսավոր կերպով բացվել է 2010 թվականի հունիսի 19-ին և ժամանակային առումով զուգադիպել է ռուսական զորքերի կողմից Վիբորգի գրավման 300-ամյակին[1], գրոհը ղեկավարել է կոմս Ապրակսինը, ով այդ հաղթանակի համար պարգևատրվել է Անդրեյ Պերվոզվաննու շքանշանով։ Այս հուշարձանը Ֆեոդոր Ապրակսինի պատվին կանգնեցված միակ հուշարձանն է[2]։ Ավելի վաղ կոմս Ապրակսինի անունն անմահացել էր միայն Սանկտ Պետերբուրգի Ապրակսին Դվոր տեղանունում։
Ֆեոդոր Ապրակսինի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2010 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Վիբորգ և Պետրովսկայա հրապարակ (Վիբորգ) |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Monument to Fyodor Apraksin in Vyborg Վիքիպահեստում |
Հուշարձանի հեղինակներն են քանդակագործների կոլեկտիվը՝ Ա. Լ. Շտիգլիցի անվան Գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի պրոֆեսոր Ե. Բ. Վոլկովը, Պ. Պ. Վանդիշևը, ճարտարապետներ՝ դոցենտ Վ. Պ․ Տիմոնինը և պրոֆեսոր Վ․ Մ․ Չուրիլինը, մրցույթային հանձնաժողովի նախագահ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Ալբերտ Չարկինը։ Գրանիտե պատվանդանի վրա տեղադրված բրոնզե կիսանդրու բարձրությունը 4,5 մետր է։ Պատվանդանի դիմերեսին ոսկով փորագրված է՝
Գեներալ-ծովակալ
|
Հուշարձանը թիկունքով ուղղված է դեպի Վիբորգի ամրոց, դեմքով՝ դեպի Պետրոս I-ի հուշարձանը։
Պետրովսկայա հրապարակում ծովային թեմատիկայով հուշարձան տեղադրելու գաղափարը ծագեց 20-րդ դարի 90-ականներին։ 1996 թվականին հրապարակի վրա տեղադրվեց հիմնաքար հետևյալ մակագրությամբ՝ «Այստեղ կտեղադրվի հուշարձան ի պատիվ Ռուսաստանի նավատորմի 300 -ամյակի»։ Սակայն, գաղափարի իրականացումը սկսվեց միայն 2009 թվականին, երբ հայտարարվեց մրցույթ հուշարձանի ստեղծման համար` Վիբորգի գրավման 300 -ամյակի տոնակատարության նախապատրաստական միջոցառումների ընթացքում։ Ապրակսինի հուշարձանի բացման իրավունքը տրվել էր Վալերի Սերդյուկովին և Վլադիմիր Յակունինին։ Իսկ Սպասո Պրեոբրաժենսկի տաճարի վանահայր Լև Ցերպիցկին կատարեց օծումը[2]։
Ըստ Վիբորգի գլխավոր ճարտարապետ Օլեգ Յուրևիչ Լիխովիդովի՝ հուշարձանն օրգանապես ներգծվել էր քաղաքային միջավայրին՝ Կնուտսսոնի, Պետրոս I-ի և գեներալ-ծովակալ Ապրակսինի քանդակների միջոցով իրականացնելով ձևավորված եռանկյունու իմաստային ավարտը։
-
Հիմնաքար 2010 թվականին
-
Հուշարձանը 2012 թվականին
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆեոդոր Ապրակսինի հուշարձան կատեգորիայում։ |