Ֆեոդոսի Ֆեոդորովիչ Շչեդրին (ռուս.՝ Феодо́сий Федорович Щедри́н, 1751[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1825(1825-01-21), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս քանդակագործ:

Ֆեոդոսի Շչեդրին
Schedrin, Feodosij Fjodorovich.jpg
Ծնվել է1751[1][2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 21, 1825(1825-01-21)
Վախճանի վայրըՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1772)
ՈւսուցիչNicolas-François Gillet?
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
Large gold medal of the Imperial Academy of Arts?
ԵրեխաներԱպոլոն Շչեդրին և Սիլվեստր Շչեդրին
Feodosy Fedorovich Shchedrin Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1764-1773 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1794 թվականից՝ ակադեմիկոս, դասախոս, 1818 թվականից՝ ռեկտոր)։

1770-ական թվականների վերջին Շչեդրինը ռուսական կլասիցիզմի քանդակագործության ամենանշանավոր ներկայացուցիչներից էր։ Նրա հաստոցային ստեղծագործություններին բնորոշ է կերպարների դասական պարզությունը, կերպավորման նրբագեղությունը («Վեներա», մարմար, 1792 թ., Ռուսական թանգարան, Լենինգրադ)։ Մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության մեջ ձգտել է դեկորատիվ և կերպարային պատկերման սկզբունքների օրգանական միասնության, որի ամենավառ օրինակը քաղաքացիական պաթոսով առլեցուն Պետերբուրգի Ծովակալության շենքի քանդակային հարդարանքն է (կրաքար, 1812-1813 թթ.)։

Ստեղծել է նաև մի շարք դիմաքանդակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 550  


  1. 1,0 1,1 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (нем.)