Ֆենյա Ծատուրյան
Ֆենյա Ալեքսանդրի Ծատուրյան (1910, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ համաճարակաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971): ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։ Առողջապահության կազմակերպիչ։
Ֆենյա Ծատուրյան | |
---|---|
Ծնվել է | 1910 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1980 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1971) |
Մասնագիտություն | համաճարակաբան և բժիշկ |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ֆենյա Ծատուրյանը ծնվել է 1910 թվականին, Շուշի քաղաքում։ 1935 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Բուժաշխատողների առաջին հանրապետական համագումարում ընտրվել է բժշկասանիտարական աշխատողների արհմիության կենտկոմի պատասխանատու քարտուղար, ապա ՀԿ(բ)Կ Կենտկոմի առողջապահության կադրերի սեկտորի վարիչ։ Հայրենական մեծ պատերազմի առաջին երկու տարիներին Ֆենյա Ծատուրյանը եղել է էվակոհոսպիտալի պետ, իսկ բանակից զորացրվելուց հետո` վարել առողջապահության ժողկոմատում գլխավոր պետական սանիտարական տեսուչի պաշտոնը։ 1948 թվականին ընտրվել է բուժաշխատողների արհմիության կենտկոմի նախագահ և աշխատել մինչև 1955 թվականը, այնուհետև աշխատանքի է անցել համաճարակաբանության, մանրէաբանության և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։
1950 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1971 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը։
1971-1977 թվականներին եղել է ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի կազմ-մեթոդական բաժնի վարիչ։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, Երևանի քաղխորհրդի պատգամավոր[1], արժանացել վաստակավոր բժշկի կոչման։ Պարգևատրվել է մի շարք մեդալներով ու պատվոգրերով[2]։
Աշխատանքները վերաբերում են Հայաստանում բրուցելոզի առանձնահատկությունների ուսումնասիրությանը։
ՄահԽմբագրել
ՊարգևներԽմբագրել
- ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։
ԵրկերԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հոբելյանական տարեթվեր»։ www.med-practic.com։ Վերցված է 2020-03-14
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «The memorial of Tsaturyan Fenya (Феня Цатурян Александровна) buried at Yerevan's Tokhmakh cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2020-03-14
- ↑ Ծատուրյան Ֆ Ա (1950)։ Բծավոր տիֆ։ Երևան: Հայպետհրատ
- ↑ Ծատուրյան Ֆենյա Ալեքսանդրի (1966)։ Բրուցելոզի նախականխումը։ Առողջապահության մինիստրության հարապետական սանլուստուն։ Երևան: Հայաստան