Ֆեյսբուք կրեդիտներ
Ֆեյսբուք Կրեդիտներ (անգլ.՝ Facebook Credits), վիրտուալ արժույթի տեսակ։ Մարդկանց հնարավորություն էր տալիս Ֆեյսբուք հարթակում գնել իրեր խաղերից և ոչ խաղային ծրագրերից։
Մեկ ԱՄՆ դոլարը համարժեք էր Ֆեյսբուքի 10 կրեդիտին[1]։ Հասանելի էին 15 արժույթներով, այդ թվում՝ ԱՄՆ դոլար, ֆունտ ստերլինգ, եվրո, դանիական կրոն[2]։ Ֆեյսբուքը հույս ուներ, ի վերջո, դարձնել արտարժույթի այս տարբերակը որպես միկրովճարման համակարգ, որը բաց կլիներ Ֆեյսբուքի ցանկացած հավելվածի համար, լինի դա խաղ, թե մեդիա ընկերության հավելված[3]։
Այս արժույթը մտավ իր ալֆա փուլ 2009 թվականի մայիսին և անցավ բետա փուլ 2010 թվականի փետրվարին[4], որն ավարտվեց 2011 թվականի հունվարին[5]։ Այդ ժամանակ Ֆեյսբուքը հայտարարեց, որ Ֆեյսբուքի բոլոր խաղեր մշակողները 2011 թվականի հուլիսի 1-ից պետք է վճարումներ կատարեն միայն Ֆեյսբուք կրեդիտների միջոցով[6]։ Ֆեյսբուքը պահում էր 30%-ը, իսկ մշակողները արժույթի միջոցով կստանային եկամուտի 70%-ը[7]։
Կրեդիտը միասնական արժույթ էր, որը կարող էր օգտագործվել բազմաթիվ խաղերում և հավելվածներում, և դրա ներդրումը ստիպեց PayPal-ի նախկին ղեկավարներին մեկնաբանել, թե արդյոք սա շուտով կարող է փոխարինել Paypal-ին որպես վիրտուալ վճարումների առաջատար[8]։ Մինչև 2010 թվականի վերջ ակնկալվում էր, որ Ֆեյսբուքի օգտատերերը կրեդիտներ կգնեն սոցիալական ցանցում վաճառվող վիրտուալ ապրանքների մեծ մասի համար վճարելու համար[3]։
2011 թվականի մարտին Ֆեյսբուքը ստեղծեց Facebook Payments Inc. պաշտոնական դուստր ընկերություն՝ վճարումները կարգավորելու համար[9]։
2012 թվականի հունիսին Ֆեյսբուքը հայտարարեց, որ այլևս չի օգտագործելու Ֆեյսբուք Կրեդիտը։ Կրեդիտ ունեցող օգտատերերը կտեսնեն, որ դրանք փոխարկվում են իրենց սեփական արժույթով[10]։ Ֆեյսբուք Կրեդիտը պաշտոնապես հեռացվել է Ֆեյսբուքից 2013 թվականի սեպտեմբերին[11]։
Կրեդիտների օգտագործում
խմբագրելԱվելի քան 150 ծրագրավորողներ օգտագործել են Ֆեյսբուք կրեդիտը ավելի քան 650 ֆեյսբուքյան խաղերում և հավելվածներում, որոնք ներկայացնում էին ֆեյսբուքից գնված վիրտուալ ապրանքների ավելի քան 70%-ը[5]։ Ֆեյսբուք Կրեդիտ առաջարկած մշակողներից են Zynga (FarmVille, FrontierVille), CrowdStar (Happy Aquarium, HelloCity) և PopCap Games (Bejeweled Blitz)[12], ինչպես նաև Playdom, Playfish, RockYou և 6waves կազմակերպությունները[4]։
2010 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ Ֆեյսբուք Կրեդիտը կդառնա վճարման բացառիկ եղանակ բոլոր խաղերի համար, որոնք մշակվել են Zynga-ի կողմից և տեղադրվել Ֆեյսբուքում[13][14]։ Zynga-ն թիվ մեկ ֆեյսբուքյան հավելվածների մշակողն է և ակնկալվում էր, որ 2010 թվականին վիրտուալ ապրանքներից կվաստակի 500 միլիոն դոլար[3]։
2011 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Ֆեյսբուքի օգտատերերը կարող են օգտվել կրեդիտներից՝ վաուչերներ ձեռք բերելու համար, որոնք կարող են մարվել իրական ապրանքների և ծառայությունների համար՝ օգտագործելով «Գործարքներ» բաժինը[15][16]։
Կրեդիտների ստացում
խմբագրելԲացի Ֆեյսբուքից կրեդիտներ գնելուց, կային մի շարք առցանց և օֆլայն հնարավորություններ ՝ Ֆեյսբուքի կրեդիտներ վաստակելու կամ գնելու համար։ Դրանք ներառում էին հետևյալը.
- Նվեր քարտեր - ԱՄՆ-ում Target-ը, Walmart-ը, Best Buy-ը, Radio Shack-ը, GameStop-ը և Safeway-ն իրենց խանութներում վաճառել են Ֆեյսբուք կրեդիտի նվեր-քարտեր։ Ֆեյսբուք կրեդիտ նվեր քարտերը վաճառվել են նաև Հարավարևելյան Ասիայի հինգ երկրներում - Հնդկաստանում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում ավելի քան 500,000 կետերում[17][18]։
- Rixty-ն, որպես ֆինանսական պլատֆորմ, օգտատերերին թույլ է տվել Ֆեյսբուքից կրեդիտներ ստանալ՝ խանութներում կանխիկ գումարով Rixty նվեր քարտեր գնելով, այնուհետև այն փոխարկելով Ֆեյսբուք կրեդիտներ։
- shopkick կայքը ևս թույլ է տվել օգտատերերին վաստակել՝ այցելելով խանութներ iPhone կամ Android հավելվածներով։
- ifeelgoods կայքում առցանց մանրածախ վաճառողներին ևս հնարավորություն է ընձեռնվել առաջարկել Ֆեյսբուք կրեդիտներ՝ որպես գնումներ կատարելու և այլ գործողություններ կատարելու խթան[19]։
- AppDog-ը Apple կամ Android բջջային սարք ունեցող օգտատերերին շնորհել է անվճար Ֆեյսբուք կրեդիտներ՝ հավելվածներ ներբեռնելու դիմաց։ Ներբեռնված հավելվածները կարող էին լինել անվճար կամ վճարովի։
ԱՄՆ կարգավորումները ֆեյսբուք կրեդիտի և այլ վիրտուալ արժույթների համար
խմբագրել2013 թվականի մարտին Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի Ցանցը (անգլ.՝ Financial Crimes Enforcement Network) հայտարարեց նոր ուղեցույց՝ կապված վիրտուալ արժույթների կարգավորման հետ, ինչպիսիք են Ֆեյսբուքի կրեդիտները և բիթքոինը[20]։ Քանի որ նման արժույթների կարգավորումն ընդլայնվում էր, հնարավոր էր, որ ԱՄՆ-ում առանձին քաղաքացիներից պահանջվեր իրենց հարկային հայտարարագրերում ցույց տալ այս արժույթներից ունենալու փաստը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "How will sir pay? Facebook credits, that'll do nicely". The Register. Retrieved July 13, 2010.
- ↑ "Expanding Facebook Credits". Facebook Developer Blog. Retrieved January 5, 2011. Archive.
- ↑ 3,0 3,1 3,2 "Facebook Hopes Credits Make Dollars." The New York Times. Retrieved January 5, 2011.
- ↑ 4,0 4,1 "Expanding Our Commitment to Facebook Credits". Facebook. Retrieved July 13, 2010. Archive.
- ↑ 5,0 5,1 "Facebook confirms plans to make Credits the mandatory “universal currency.” VentureBeat. Retrieved January 24, 2011.
- ↑ "Facebook Sets July, 1, 2011 Deadline to Make Credits Sole Canvas Game Payment Option.” Արխիվացված 2014-04-29 Wayback Machine Inside Facebook. Retrieved January 24, 2011.
- ↑ "Facebook to developers: Get ready for Credits" Արխիվացված 2013-08-23 Wayback Machine. CNET. Retrieved July 13, 2010.
- ↑ "Former PayPal Leaders Debate: Can Facebook Credits Replace PayPal?" Արխիվացված 2013-11-05 Wayback Machine. Inside Facebook. Retrieved July 13, 2010.
- ↑ Facebook Creates Payments Subsidiary (archive)
- ↑ "Facebook scraps its own Credits currency for apps". BBC News. Retrieved June 20, 2012.
- ↑ Farewell, Facebook Credits Adweek, David Cohen. September 13, 2013.
- ↑ "Target to sell Facebook Credits gift cards." USA Today. Retrieved January 5, 2011.
- ↑ "Zynga Readies Switch to Facebook Credits" Արխիվացված 2010-12-08 Wayback Machine AllFacebook.com. Retrieved January 5, 2011.
- ↑ Face Dominator (2013). Facebook Friend adder. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Helft, Miguel (2011 թ․ ապրիլի 25). «Facebook Is Latest Rival to Groupon and LivingSocial». The New York Times. Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Cheredar, Tom (2011 թ․ ապրիլի 25). «Facebook launches Deals against Groupon and LivingSocial in five major cities». VentureBeat. Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ "Facebook Credits go on sale in the UK." The Telegraph. Retrieved January 5, 2011.
- ↑ "Facebook Hopes Credits Make Dollars." USA Today. Retrieved January 5, 2011.
- ↑ "Online Retailers to Offer Facebook Credits as Shopping Incentives." Mashable. Retrieved January 5, 2011.
- ↑ «FinCEN Takes Note of Bitcoin, Facebook Credits, and the Rest». Mercator Advisory Group. 2013 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Official website (archive of 4 January 2012)