Ֆեյսբուքի աշխատանքի խաթարում (2021)

Ֆեյսբուքի աշխատանքի խաթարում, խոշոր ընդհատում, որը տեղի է ունեցել ամերիկյան Ֆեյսբուք սոցիալական ցանցի և մի շարք օժանդակ ծրագրերի (Facebook Massenger, Instagram, WhatsApp, Oculu) 2021 թվականի հոկտեմբերի 4 -ին, ժամը 15։40 -ին UTC[1][2][3][4]։ Ծառայությունները դադարեցվել են ավելի քան 7 ժամ[2][5]։

Ընդհատումը հանգեցրել է այլ ծրագրերի (օրինակ՝ Discord, Թվիթթեր, Գուգլ, TikTok, Տելեգրամ, ՅուԹյուբ, Նեթֆլիքս, Zoom և Վայբեր[3][6][7]) օգտագործողների զանգվածային օգտագործմանը, որոնք ծանրաբեռնվածության պատճառով նույնպես դադարել են աշխատել կամ աշխատանքում անհաջողություններ են կրել[8][9][10]։

Ընդհատումը թույլ չտվեց օգտվողներին գրանցվել կամ մուտք գործել օգտվողի հաշիվներ[11]։

Ընդհատումը պայմանավորված էր Ֆեյսբուքիի տիրույթի անունների սերվերներին (DNS) IP ուղղորդման կորստով[12]։

DNS ծառայությունները կրկին հասանելի են դարձել UTC 21։05-ին, սակայն UTC 22։00-ի դրությամբ Ֆեյսբուքը հաղորդել է, որ հավելվածների շերտի ծառայությունները դանդաղ վերականգնվում են Ֆեյսբուքում, Ինստագրամում և WhatsApp-ում ավելի քան յոթ ժամ ընդմիջումից հետո[13]։

Հետևանքների առումով վթարը 2008 թվականից ի վեր ճանաչվել է որպես ամենախոշորը Ֆեյսբուքում[14][15]։

Հետևանքներ խմբագրել

Ձախողման պատճառով անջատվել է Ֆեյսբուքի ներքին հաղորդակցությունը, աշխատակիցները չեն կարողացել ուղարկել կամ ստանալ արտաքին նամակներ, մուտք գործել կորպորատիվ գրացուցակներ և նույնականացվել որոշ Գուգլ փաստաթղթերում և խոշորացման ծառայություններում[1][2]։

The New York Times-ը հայտնել է, որ աշխատակիցները չեն կարող մտնել շենքեր և խորհրդակցությունների սենյակներ իրենց անցաթղթերով[1]։ Սերվերներին մուտք գործելու համար օգտագործել են անկյունահղկիչ՝ կտրել են էլեկտրոնային կողպեքներով պաշտպանված դռները[16]։

Downdetector-ը, որը դիտարկում է կայքերի խափանումները, ամբողջ աշխարհում գրանցել է տասնյակ հազարավոր միջադեպեր[17]։

Ինտերնետ անվտանգության հետազոտող Սթիվ Գիբսոնը ասում է, որ «BGP-ի սովորական թարմացումը սխալի է հանգեցրել», ինչը արգելափակել է «հեռավար հասանելիությամբ մարդկանց» մուտքը սերվերներ՝ սխալը շտկելու համար, իսկ ֆիզիկական հասանելիություն ունեցող մարդիկ սխալը շտկելու իրավասություն չեն ունեցել[18]։

Խնդիրը գնահատվել է որպես ամենամեծը Ֆեյսբուքում 2008 թվականից ի վեր[14][15]։

Խաթարման օրը Ֆեյսբուքի բաժնետոմսերը նվազել են 4,89%-ով[14], Թվիթթերինը՝ 5,79%, Alphabet-ինը՝ 2,11%, Ամազոնինը՝ 2,85%[19]։

Ֆեյսբուքի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի կարողությունը նվազել է 6,6 մլրդ դոլարով[20][21][22][23]։

Թվիթթերի և Տելեգրամի օգտվողները հայտնել են արձագանքման ավելի դանդաղ ժամանակի մասին, որը, ենթադրաբար, առաջացել է դրանից, որ Ֆեյսբուքի ծառայություններից օգտվող մարդիկ անջատման ժամանակ անցել են այլ ծառայությունների[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Alex Heath (2021 թ․ հոկտեմբերի 4). [https։//www.theverge.com/2021/10/4/22709575/facebook-outage-instagram-whatsapp «Facebook is scrambling to fix massive outage»]. The Verge (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 Richard Lawler (2021 թ․ հոկտեմբերի 4). [https։//www.theverge.com/2021/10/4/22708989/instagram-facebook-outage-messenger-whatsapp-error «Facebook is back online after a massive outage that also took down Instagram, WhatsApp, Messenger, and Oculus»]. The Verge (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. 3,0 3,1 [https։//ria.ru/20211004/facebook-1753085446.html «В Facebook назвали причину сбоя в работе сервисов»]. РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. Елена Плавская (2021 թ․ հոկտեմբերի 4). [https։//iz.ru/1230860/2021-10-04/facebook-prokommentiroval-sboi-v-rabote-svoikh-servisov «Facebook прокомментировал сбой в работе своих сервисов»]. Известия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. [https։//regnum.ru/news/3389042.html «Facebook и Instagram стали доступны пользователям после семи часов сбоя»]. ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  6. [https։//tass.ru/ekonomika/12576725 «Пользователи в США сообщают о сбоях в работе YouTube, Netflix, Zoom и Viber»]. ТАСС. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  7. [https։//www.rbc.ru/technology_and_media/05/10/2021/615b767e9a79472c9f95054b «В работе YouTube, Tinder, Viber, Netflix и Zoom произошли сбои»]. РБК (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  8. Isaac, Mike (2021 թ․ հոկտեմբերի 4). [https։//www.nytimes.com/2021/10/04/technology/facebook-down.html «Gone in Minutes, Out for Hours։ Outage Shakes Facebook»]. The New York Times. 0362-4331. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  9. «Discord down?». https։//downdetector.com (անգլերեն). Արխիվացված է [https։//downdetector.com/status/discord/ օրիգինալից] 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); External link in |website= (օգնություն)
  10. [https։//www.heraldscotland.com/news/19624807.twitter-users-report-outage-facebook-whatsapp-instagram-go/ «Users report Twitter outage hours after Facebook, WhatsApp and Instagram go down»]. HeraldScotland (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  11. Brian Barrett [https։//www.wired.com/story/why-facebook-instagram-whatsapp-went-down-outage/ Why Facebook, Instagram, and WhatsApp All Went Down Today] (en-US) // Wired. — ISSN 1059-1028.
  12. [https։//www.kentik.com/analysis/facebook-suffers-global-outage/ «Facebook suffers global outage»]. Kentik (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  13. Frenkel, Sheera (2021 թ․ հոկտեմբերի 4). [https։//www.nytimes.com/live/2021/10/04/business/news-business-stock-market «Facebook begins coming back online after a lengthy outage»]. The New York Times. 0362-4331. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  14. 14,0 14,1 14,2 Samantha Subin (2021 թ․ հոկտեմբերի 4). [https։//www.cnbc.com/2021/10/04/facebook-instagram-and-whatsapp-are-down.html «Facebook is back online after suffering its worst outage since 2008»]. CNBC (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  15. 15,0 15,1 [https։//lenta.ru/news/2021/10/05/zaharova_kotiki/ «Захарова назвала последствия сбоя Facebook для России»]. lenta.ru. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  16. [https։//tass.ru/obschestvo/12577027 «В NYT узнали, что инженеры Facebook с помощью болгарки прокладывали путь к серверам»]. ТАСС (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  17. «Facebook, Whatsapp and Instagram back after outage». BBC News. 2021 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  18. [https։//twitter.com/SGgrc/status/1445116435731296256 «Someone on the Facebook recovery effort has explained that a routine BGP update went wrong, which in turn locked out those with remote access who could reverse the mistake. Those who do have physical access do not have authorization on the servers. Catch-22»]. Twitter.com (անգլերեն). {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  19. [https։//tass.ru/ekonomika/12575831 «Акции крупных американских IT-компаний сильно упали к концу торгов на фоне сбоев»]. ТАСС (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  20. Samantha Subin (2021 թ․ հոկտեմբերի 4). [https։//www.cnbc.com/2021/10/04/facebook-instagram-and-whatsapp-are-down.html «Facebook is back online after suffering its worst outage since 2008»]. CNBC (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  21. [https։//www.bloomberg.com/news/articles/2021-10-04/zuckerberg-loses-7-billion-in-hours-as-facebook-plunges «Zuckerberg Loses $6 Billion in Hours as Facebook Plunges»]. Bloomberg.com. 2021 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  22. [https։//www.rbc.ru/business/04/10/2021/615b51599a79472385b7730b «Цукерберг на фоне сбоя Facebook потерял более $6 млрд»]. РБК (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  23. [https։//ria.ru/20211004/tsukerberg-1753080572.html «Цукерберг потерял 6,6 миллиарда долларов из-за сбоев в Facebook»]. РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  24. [https։//www.independent.co.uk/life-style/gadgets-and-tech/twitter-down-outage-not-working-b1932250.html «Twitter users say site is slowing down amid Facebook outage»]. The Independent (անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)