Ֆելիքս Քեֆչիյան
Ֆելիքս Արտավազդի Քեֆչիյան (հուլիսի 12, 1938, Մոսկվա, ԽՍՀՄ - փետրվարի 29, 2008, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս կինոօպերատոր, ով աշխատել է նաև հեռուստատեսությունում։
Ֆելիքս Քեֆչիյան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 12, 1938 |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանի թիվ՝ | փետրվարի 29, 2008 (69 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | կինոօպերատոր |
IMDb։ | ID 0444879 |
ԿենսագրությունԽմբագրել
Ֆելիքս Քեֆչիյանը ծնվել է դերասան Արտավազդ Քեֆչիյանի ընտանիքում։ Ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի օպերատորական ֆակուլտետը։ Կանգնած է եղել հայրենի հեռուստատեսության ակունքներում, ղեկավարել է Առաջին ալիքով գունավոր հեռարձակման աշխատանքները։ Աշխատել է «Էկրան» հեռուստատեսային միավորումում։ Նկարահանել է ավելի քան 20 գեղարվեստական ֆիլմեր («Արտոնյալ սեր», «Գրեթե ծիծաղելի պատմություն», «Վտանգավոր տարիք» և այլն), եղել է НТВ հեռուստաալիքի հայտնի հեռուստատեսային նախագծերի բեմադրող-ռեժիսոր («Նավերը մտան մեր նավահանգիստ», «Ժողովրդի ձայն»), «Արդյունքներ», «Երգեր Ֆոմենկոյի հետ», «Ֆուտբոլային ակումբ», «Խոսքի ազատություն», «Անկախ հետաքննություն», «Առերեսում» և այլն)։
Եղել է ՀՌՀԻ-ի պրոֆեսոր։ Իր կյանքի վերջին 15 տարիներին զբաղեցրել է Մ. Ա. Լիտովչինի անվան Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների հումանիտար ինստիտուտի կինոհեռուստաօպերատորական ֆակուլտետի դեկանի պաշտոնը։ Մահացել է 2008 թվականի փետրվարի 29-ին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատան 5-րդ տեղամասում[1], հոր՝ դերասան Արտավազդ Քեֆչիյանի կողքին։
ՖիլմագրությունԽմբագրել
Օպերատորական աշխատանքներԽմբագրել
- «Տրապեցիա», 1970
- «Անսովոր համերգ», 1972
- «Գրեթե ծիծաղելի պատմություն», 1977
- «Ռիսկի ռազմավարություն», 1978
- «Տեսուչ Գուլլ», 1979
- «Մասնավոր անձ», 1980
- «Վտանգավոր տարիք», 1981
- «Վաղ, վաղ առավոտ», 1983
- «Իմ ընկերուհին», 1985
- «Արական տագնապներ», 1985
- «Իմ մանկության երկիրը», 1986
- «Ժանգոտ գեներալի կղզին», 1988
- «Արտոնյալ սեր», 1989
- «Հեռու, հեռվում», 1990
- «Բրեգետ», 1997
- «Մաքսիմիլիան», 1998