Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (Ձերժինսկ, Նիժնի Նովգորոդի մարզ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (այլ կիրառումներ)

Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Феликсу Дзержинскому), լեհ խորհրդային պետական և կուսակցական գործիչ, հեղափոխական շարժման ակտիվ մասնակից Ֆելիքս Ձերժինսկուն նվիրված հուշարձան Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքում։ Տեղադրվել է 1948 թվականի նոյեմբերի 7-ին Ձերժինսկու հրապարակում։ Հուշարձանի հեղինակներն են Սերգեյ Մերկուրովը և Ա. Ֆ. Կուսակինը։

Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան
Ֆելիքս Ձերժինսկու հուշարձանը համանուն հրապարակում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1948
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՁերժինսկ
Շինության ձևՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ № 521410062600006
Նյութբրոնզ
Ներկա վիճակկանգուն
 Cultural heritage monuments in Dzerzhinsk, Russia Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1946 թվականին Ֆելիքս Ձերժինսկու մահվան քսանամյա տարելիցի օրը, Ձերժինսկի քաղաքի պատգամավորների խորհուրդն ընդունել է հուշարձանի ստեղծման մասին որոշում։ 1948 թվականի նոյեմբերի 7-ին կայացել է հուշարձանի հանդիսավոր բացումը։

Հուշարձանը գտնվում է քաղաքի գլխավոր՝ Ձերժինսկո հրապարակում։ Հենց այս հրապարակից է սկսվել քաղաքի կառուցումը։

Անտառահատները ապագա հրապարակի համար տարածք են մաքրել, իսկ 1929 թվականի նոյեմբերի 7-ի հանրահավաքում տեղադրվել է քաղաքի առաջին քարը։ Հրապարակի ճարտարապետական նախագիծը կազմել է ճարտարապետ Ա. Ֆ. Կուսակինը։ Պուրակում, որտեղ տեղադրված է հուշարձանը աճում են լորենիներ։ Հրապարակի շրջակայքը շրջապատված է փշոտ թփերով։ Հուշարձանի դիմաց կան ծաղկաթմբեր։

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանը պատրաստված է կռածո բրոնզից, տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա։ Ձերժինսկին պատկերված է վճռական կամային տեսքով, ամբողջ հասակով։

Հեղինակներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Горнева Р. Н. Город Дзержинск: Экскурсионный очерк. Горький: Волго-Вятское книжное изд., 1985. 127 с.
  • Шальнов С. М. Дзержинск - наш дом. Н. Новгород: Литера, 1999. 160 с.