Ֆելիպե IV-ի պատեր (իսպ.՝ Real Cerca de Felipe IV), 1625-1868 թվականներին Մադրիդը շրջապատող պատեր: Մադրիդի բնակչության աճին զուգընթաց՝ Ֆիլիպե IV-ը հրամայել է կառուցել դրանք Ֆիլիպե II-ի և Արաբաալի պատերի փոխարեն: Սրանք պաշտպանական պատեր չեն եղել, այլ ունեցել են ֆինանսական և վերահսկողական նպատակ. ապահովել են քաղաք մտնող ապրանքների մատչելիությունը և հարկերի հավաքագրումը, ինչպես նաև հսկել են Մադրիդ մուտք և ելք անողներին: Պատերի կառուցման համար օգտագործվել է աղյուս, շինարարական շաղախ և բնահող:

Coa Illustration Elements Building Castle.svg
Ֆելիպե IV-ի պատեր
MADRID MURALLA CERCA DE FELIPE IV VISTAS - panoramio - Concepcion AMAT ORTA… (10).jpg
Տեսակքաղաքի պատ
Վարչական միավորՄադրիդ
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Commons-logo.svg Walls of Philip IV Վիքիպահեստում
1762 թվականի նախագիծը: Ֆիլիպե IV-ի օրոք ստեղծված պատերը անձեռնմխելի են մնացել մինչև 19-րդ դարի կեսերը
Ֆիլիպե IV-ի պատերի նախագիծը՝ դարպասներով և դռնակներով, հրատարակվել է 1847 թվականին, Semanario Pintoresco Español

Այս պատերը տարբեր ժամանակներում Մադրիդը շրջապատող հինգ պատերից մեկն են[1]:

ՏեղայնքԽմբագրել

Պատերը սկսվում են Cuesta de la Vega-ից, անցնում Rondas of Segovia, Toledo, Valencia և Atocha փողոցներով, Emperador Carlos V հրապարակով, Ciudad de Barcelona և Menéndez Pelayo պողոտաներով, Ալկալա փողոցով, Անկախության հրապարակով, Serrano, Jorge Juan փողոցներով, Colón, Génova, Sagasta, Carranza հրապարակներով, San Bernardo-ի մոտից թեքվում ձախ, անցնում Santa Cruz de Marcenado, Serrano Jover, la Princesa, Ventura Rodríguez, Ferraz, Cuesta de San Vicente, Paseo de la Virgen del Puerto մոտենում Campo del Moro զբոսայգուն և միանում Cuesta de la Vega-ին:

ՊատմությունԽմբագրել

Ֆիլիպե IV-ի կառավարման օրոք Մադրիդի բնակչության եռապատկման պատճառով անհրաժեշտ էր ընդլայնել Մադրիդի սահմանները: 1614 թվականին առաջ քաշվեց նոր պատեր կառուցելու գաղափարը: Նախագիծը հանձնարարվեց արքայի և քաղաքային խորհրդի ճարտարապետ Խուան Գոմես դե Մորային: Իր 1617 թվականի զեկույցում Գոմես դե Մորան նշում է, որ պատերի տարբեր հատվածներ պետք է կառուցեն արհեստավարժ ճարտարապետներ:

1625 թվականին Ֆիլիպե IV-ը հրամայեց կառուցել ուրիշ նոր պատեր՝ օգտագործելով աղյուս, շինարարական շաղախ և բնահող: Պատերը կառուցվեցին ֆինանսական և վերահսկողական գործառույթ իրականացնելու համար: Դրանց միջոցով վերահսկվում էին քաղաք մտնող ապրանքների համար վճարվող հարկերը, ինչպես նաև Մադրիդ մտնող մարդիկ: Պատերը կառուցվել են քաղաքի առանձին հատվածներում, որոնցից յուրաքանչյուրի մոտ տեղադրվել է որոշակի նշանակություն ունեցող դարպաս: Դարպասները կոչվել են հարակից շինությունների անուններով: Պատերի երթուղին հարմարեցվել է տեղայնքին, որի պատճառով էլ եղել է անկանոն: 1650 թվականին պատերն արդեն շրջապատել էին Պրինսիե Պիո բլուրի, Բուեն Ռետիրո զբոսայգու, Տիրամայր Աչոտայի բազիլիկի տարածքները: Պատերի ամենամեծ թերությունն այն էր, որ շուրջ 200 տարի կանխել են քաղաքի բնակչության աճը:

 
Տոլեդո դարպասը 1865 թվականին, լուսանկարը՝ Ժան Լորանի: Դարպասի կողքերից երևում են այդ ժամանակ Մադրիդը շրջապատող պատերը

Նոր պատերն ունեին 13 կմ երկարություն[2], զբաղեցնում էին 500 հեկտար տարածք, որից ավելի քան 150 հեկտարը Բուեն Ռետիրո զբոսայգու տարածքում էր: Այս տարածքը ներառում է Մադրիդի ներկայիս Սենտրո թաղամասը, Բուեն Ռետիրո զբոսայգին և Լոս Խերոնիմոս շրջանը: Պատերը մասնակիորեն վերականգնվել են 18-րդ դարում և քանդվել են 1868 թվականին՝ Իսպանիայի փառավոր հեղափոխության ժամանակ, քանի որ համարվել են իսաբելյան խորհրդանիշ[2]:

Մադրիդի ելքերը շրջապատված էին հինգ արքայական դարպասներով (որտեղ վճարվում էին հարկերը)՝ Puerta de Segovia, Puerta de Toledo, Puerta de Atocha, Puerta de Alcalá և Puerta de Bilbao և 14 փոքրիկ դարպասներով կամ դռնակներով, որոնք բացվում էին դեպի տարբեր դարպասներ՝ Portillo de la Vega, Portillo de las Vistillas, Portillo de Gilimón, Portillo de del Campillo del Mundo Nuevo, Portillo de Embajadores, Portillo de Valencia, Portillo de Campanilla, Portillo de Recoletos, Portillo de Santa Bárbara, Portillo de Maravillas, Portillo de Santo Domingo, Portillo de del Conde Duque, Portillo de San Bernardino և Portillo de San Vicente:

Գլխավոր դարպասները ձմռանը բաց էին մնում մինչև ժամը 22:00, ամռանը՝ 23:00: Ժամից դուրս անցումը թույլատրվում էր անցակետի միջոցով: Դռնակները բացվում էին լուսաբացին, փակվում մայրամուտին, գիշերը փակ էին մնում: Բացառությամբ իտալացի ճարտարապետ Ֆրանչեսկո Սաբատինիի կառուցած Պուերտա դե Սան Վիսենտե դռնակից, մյուսներն իրենց ճարտարապետությամբ աչքի չեն ընկել:

ԳրականությունԽմբագրել

  • María Isabel Gea (2002)։ «Walls of Philip IV»։ Diccionario Enciclopédico de Madrid։ Madrid: La Librería։ Արխիվացված է օրիգինալից August 18, 2013-ին։ Վերցված է July 5, 2013 

ԾանոթագրություններԽմբագրել

  1. "Un Madrid con Horarios", Secretos de Madrid
  2. 2,0 2,1 Adrián Delgado (March 10, 2012)։ «Goal: to save the Real Cerca de Felipe IV»։ ABC (newspaper)։ Վերցված է July 8, 2013 

Արտաքին հղումներԽմբագրել