Ֆրանչեսկո Սաբատինի
Ֆրանչեսկո Սաբատինի (իտալ.՝ Francesco Sabatini նաև իտալ.՝ Francisco Sabatini), 18-րդ դարի իտալացի ճարտարապետ, ով գործունեություն է ծավալել Իսպանիայում[2]:
Ֆրանչեսկո Սաբատինի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1721[1] |
Ծննդավայր | Պալերմո, Իտալիա |
Մահացել է | փետրվարի 19, 1797 |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա |
Ուշագրավ աշխատանքներ | Մադրիդի թագավորական պալատ |
Francesco Sabatini Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ֆրանչեսկո Սաբատինին ծնվել է Պալերմոյում: Ճարտարապետություն սովորել է Հռոմում: Իսպանական միապետության հետ նրա առաջին շփումները հաստատվել են, երբ նա մասնակցել է Նեապոլի թագավորի և Տոսկանայի ու Պարմայի դքսի՝ Կարլ VII-ի՝ Իսպանիայի ապագա թագավոր Կարլ III-ի համար կառուցվող Կազերտայի պալատի շինարարության աշխատանքներին: Կարլը Սաբատինիին 1760 թվականին կանչել է Մադրիդ, որտեղ նշանակել է ճարտարապետական բարձր պաշտոնում: Եղել է արքայական աշխատանքների մեծ վարպետ՝ ստանալով ինժեներական կորպուսի գեներալ-լեյտենանտի աստիճան, միաժամանակ նշանակվելով Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս:
Սաբատինին աշխատանքներն իրականացրել է նեոդասական ավանդույթների շրջանակներում, սակայն հիմնովին չի ոգեշնչվել հին հունական և հռոմեական ճարտարապետությամբ, այլ՝ իտալական Վերածննդի ճարտարապետությամբ[3]:
Իր ճարտարապետական տաղանդի և թագավորի աջակցության շնորհիվ հասել է մասնագիտական ճանաչման: Ունենալով ինժեներական կորպուսի գեներալ-լեյտենանտի աստիճան՝ նրան նաև շնորհվել է Սանտյագոյի ասպետի շքանշան և անմիջական մուտք է ունեցել արքայական շրջանակ՝ որպես gentilhombre de Câmara (Թագավորական պալատի ազնվական):
ՍտեղծագործություններԽմբագրել
Նրա բազմաթիվ աշխատություններից առավել կարևորները՝
- Մադրիդի թագավորական պալատի աշխատանքները մինչև կառուցումը (1760-1764 թթ.)
- Կոյուղու համակարգի պլանավորում Մադրիդում, հարթեցվել է քարերով և մաքրվել (1761-1765 թթ.) Մադրիդի քաղաքային բարեփոխումների համար
- Թագավորական մաքսատուն (Real Casa de la Aduana) Ալկալա փողոցում (1761-1769 թթ.), այժմ՝ Իսպանիայի տնտեսության և մրցունակության նախարարություն
- Իսպանիայի Ֆերդինանտ VI թագավորի և Բարբարա Պորտուգալացու մահարձանները, գտնվում են Մադրիդի Salesas Reales մենաստանի Սանտա Բարբարա եկեղեցում (Ֆրանսիսկոս Գուտիերեսի հետ)
- Սան Պասկուալ մենաստան, Արանխուես (1765-1770 թթ.)
- Cuesta de San Vicente, վերակառուցում (1767-1777 թթ.)
- Թագավորական պալատի հարավարևելյան թևի երկարացում (1772 թթ.)
- Comendadoras de Santiago մենաստանի վերակառուցում (1773 թ.)
- Ալկալա դարպաս (Puerta de Alcalá) (1774-1778 թթ.)
- Սուրբ Ֆրանցիսկ Մեծի թագավորական տաճարի աշխատանքներ (1774-1784 թթ.)
- Սան Վիսենտե դարպաս (Puerta de San Vicente) (1775 թ.)
- Casa de los Secretarios de Estado y del Despacho, նաև հայտնի է որպես Գրիմալդիի մարկիզի պալատ և Գոդոյի պալատ (1776 թ.)
- Խոսե դե Էրմոսիլյայի նախաձեռնած գլխավոր հիվանդանոցի աշխատանքների շարունակում (1776-1781 թթ.) Ֆերդինանտ VI-ի կառավարման օրոք (այժմ՝ Ազգային թանգարան և Սոֆիա թագուհու արվեստի կենտրոն)
- Մենաստան Prado de Leganitos-ում (1786-1797 թթ.), ձևափոխվել է Մանուել Մարտին Ռոդրիգեսի կողմից
- Իսպանիայի Կարլ IV թագավորի ցանկությամբ թագավորական պալատի գլխավոր աստիճանների ուղղության փոփոխություն
- 1790 թվականի հրդեհից հետո Մադրիդի գլխավոր հրապարակի (Plaza Mayor de Madrid) վերականգնում Խուան դե Վիլյանուելվայի հետ
ՊատկերասրահԽմբագրել
Սան Պասկուալ մենաստան, Արանխուես
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
- ↑ Madrid fue su tumba(չաշխատող հղում)
- ↑ Enrique Arias Anglés Historia del arte español: Del neoclasicismo al impresionismo, AKAL, 1999, ISBN 8446008548, pg. 19 y ss. La expresión aparece con anterioridad en Fernando Checa Cremades, El Real Alcázar de Madrid: dos siglos de arquitectura y coleccionismo en la corte de los reyes de España, Nerea, 1994, ISBN 8486763916, pg. 107.
Արտաքին հղումներԽմբագրել
- Francesco Sabatini en Biografías y vidas
- Obras digitalizadas de Francesco Sabatini en la Biblioteca Digital Hispánica de la Biblioteca Nacional de España
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրանչեսկո Սաբատինի կատեգորիայում։ |