Ֆեդերիկո Անդահազի
(Վերահղված է Ֆեդերիկո Անդախազիից)
Ֆեդերիկո Անդահազի (իսպ.՝ Federico Andahazi, հունիսի 6, 1963[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի գրող։
Ֆեդերիկո Անդահազի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 6, 1963[1][2][3][…] (61 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա[4] |
Մասնագիտություն | հոգեվերլուծաբան, գրող, լրագրող և հոգեբան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բուենոս Այրեսի համալսարան |
Ժանրեր | պատմական գեղարվեստական գրականություն |
Կայք | andahazi.com |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՖեդերիկո Անդահազին ծնվել է 1963 թվականի հունիսի 9-ին Բուենոս Այրեսում՝ հունգարացի բանաստեղծ և հոգեբան Բել Անդախազիի ընտանիքում։ Հոգեբանություն է ուսանել Բուենոս Այրեսի համալսարանում։ Նրան համաշխարհային հռչակ է բերել 1995 թվականին լույս տեսած «Կազմախոսը» (El anatomista) վեպը, որը թարգմանվել է գրեթե բոլոր եվրոպական լեզուներով։
Մատենագիտություն
խմբագրել- 1997 - «Կազմախոսը» (El anatomista)
- 1998 - «Բարեգութ մարդիկ» (Las piadosas)
- 2000 - «Արքայազնը» (El príncipe)
- 2002 - «Ֆլամանդական գաղտնիքը» (El secreto de los flamencos)
- 2004 - «Ստվերի հետ պարողը» (Errante en la sombra)
- 2005 - «Հերետիկոսների քաղաքը» (La ciudad de los herejes)
- 2006 - «Կոնկիստադորը» (El conquistador)
- 2012 - «Արգելված հաճույքների գիրքը» (El libro de los placeres prohibidos)
- 2015 - «Դունային սիրահարվածը» (Los amantes bajo el Danubio)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Արտաքին հղումներ
խմբագրել- Official website
- Federico Andahazi - WorldCat
- Ֆեդերիկո Անդախազի. կենսամատենագրություն(ռուս.)
- Ֆեդերիկո Անդախազի. Կենսագրություն Արխիվացված 2016-03-25 Wayback Machine(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Անդահազի» հոդվածին։ |