Ֆարմ Կրեդիտ Արմենիա

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ (անգլ.՝ Farm Credit Armenia UCO CC) Հայաստանի տարածքում գործող ունիվերսալ վարկային կազմակերպություն։

Ստեղծման պատմությունԽմբագրել

2005 թ.-ի հուլիս ամսին ԱԳԶԿ հիմնադրամի ստրատեգիական պլանավորման հավաքի ժամանակ Հիմնադրամի վարկային բաժնի ղեկավար՝ Արմեն Գաբրիելյանի կողմից ներկայացվեց հայ ֆերմերներին պատկանող կոոպերատիվ վարկավորման կառույց ստեղծելու հիմնադրույթներ։ ԱՄՆ Գյուղդեպարտամենտը, որը ԱԳԶԿ-ի միջոցով ֆինանսավորում էր տարբեր գյուղատնտեսական ծրագրեր Հայաստանում, այդ հիմնադրույթները ներկայացրեց ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Կարգավորող մարմնի փորձագետների նախնական քննարկմանը 2005 թ. նոյեմբեր ամսին։ 2005 թ.-ի սեպտեմբերին ԱՄՆ-ում անցկացվող ԱՄՆ-ում անցկացվող ԱՄՆ-Հայաստան տնտեսական համագործակցության շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպեց ԱՄՆ Գյուղդեպարտամենտի քարտուղարին և Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի (ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի կարգավորող մարմնի) ղեկավարներին։ ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի կոոպերտիվ վարկավորման սկզբունքներին և արդյուքներին ծանոթանալուց հետո՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և ԱՄՆ-ի Գյուղդեպարտամենտի միջև տեղի ունեցավ երկկողմ բանավոր համաձայնություն՝ Հայաստանում նպաստել սստեղծելու անկախ կոոպերատիվ գյուղվարկավորման համակարգ, որը պետք է իրագործվեր ԱՄՆ Գյուղդեպարտամենտի տեխնիկական աջակցությամբ։ 2005 թ.-ի նոյեմբերից Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիան ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Արտաքին Գյուղատնտեսական Ծառայության պահանջով սկսեց տեխնիկական աջակցության ծրագիր՝ բացահայտելու, թե կարող են արդյոք Հայաստանում կիրառվել ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ համակարգի աշխատանքային սկզբունքներն ու առանձնահատկությունները։ ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի խորհրդատուները և տեխնիկական մասնագետները դրական կարծիք հայտնեցին, և որոշում ընդունվեց աջակցել Հայաստանում հիմնադրելու “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” վարկային կոոպերատիվ կազմակերպությունը։ Ստեղծվեց Խորհրդատվական Հանձնաժողով Հայաստանում ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի խորհրդատուների և տեխնիկական մասնագետների օգնությամբ։ Հիմնական աշխատակազմը ընտրվեց և վերապատրաստվեց ԱՄՆ-ում։ Հիմնադիր ժողովը տեղի ունեցավ ՀՀ հինգ մարզերից (Արարատի մարզ, Տավուշ, Վայոց ձոր, Կոտայք, Սյունիք) 57 ֆերմերների, փոքր ու միջին ձեռնարկատերերի և ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Վիրջինիայի Ասոցիացիայի Խնամառու Հիմնադրամի մասնակցությամբ։ Ընտրվեց դիտորդ խորհուրդ, բաղկացած 5 անդամներից (մարզերի ներկայացուցիչներից) և արտաքին անդամից։ Խորհրդի նախագահ ընտրվեց Սերյոժա Հայրապետյանը, Գլխավոր Գործադիր Տնօրեն՝ Արմեն Գաբրիելյանը։ Ֆարմ Կրեդիտ Արմենիա-ն գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից 2007 թ. սեպտեմբերի 18-ին՝ որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվ։ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն միակ ֆինանսական կառույցն է Հայաստանում, որն առաջնորդվում է կոոպերատիվ սկզբունքներով: Կազմակերպության հաճախորդները հանդիսանում են կոոպերատիվի անդամ, սեփականատեր, մասնակից եւ շահառու:

ԳործունեությունԽմբագրել

Ֆարմ Կրեդիտը դրամական միջոցներ է ներգրավում Ֆինանսների նախարարության Գյուղական ֆինանսավորման կառույց ԾԿԳ-ի միջոցով` «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» եւ «IFAD»-ի վարկային ծրագրերով, Գերմանա-հայկական հիմնադրամի միջոցով՝ Համաշխարհային բանկի ՓՄՁ վարկային ծրագրով, գերմանական KfW զարգացման բանկի ագրովարկավորման, ինչպես նաեւ Ասիական Զարգացման Բանկի կանանց ձեռներեցության վարկային ծրագրերով: Ֆարմ Կրեդիտը ՀՀ Վարկային Կազմակերպությունների Միության, Միկրոֆինանսավորման Կենտրոնի, Կոոպերատիվների միջազգային դաշինքի եւ Եվրոպայի կոոպերատիվների միության անդամ է: «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ ՀՀ տարածքում իրականացնում է գյուղատնտեսությամբ զբաղվող եւ գյուղատնտեսական մթերքի վերամշակում իրականացնող, ինչպես նաեւ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վարկավորում: Կազմակերպությունը տրամադրում է 6 հիմնական տեսակի վարկեր/ծառայություններ՝ գյուղատնտեսական վարկեր, ագրոբիզնեսի վարկեր, ՓՄՁ վարկեր, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալություն (լիզինգ) եւ բնակարանի/բնակելի տան վերանորոգման վարկեր, ինչպես նաեւ իրականացնում է ապրանքային արժեշղթայի ֆինանսավորում՝ «Առատ կաթ» նոր վարկատեսակի տրամադրման միջոցով:

ԱպրանքանշանԽմբագրել

Ֆարմ Կրեդիտի ապրանքանշանը արտահայտում է կազմակերպության կոոպերատիվ կառուցվածքն ու կառավարման առանձնահատկությունները։ Կազմակերպության (բուրգի) հիմքը գյուղական Հայաստանն է, գագաթը՝ խորհուդը և կառավարող մարմինը, իսկ մեջտեղում առանձնացված է Ֆարմ Կրեդիտը։ Այն ունի զամբյուղի տեսք, ինչը թափանցիկության ու լիության խորհուրդ ունի։ Բուրգը կայունության ու ամրության խորհրդանիշն է։

Տես նաևԽմբագրել

 
Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն

ՀղումներԽմբագրել