Ֆարիբա Ահմադի Կաքար (պարս.՝ فریبا احمدی کاکر, 1965, Աֆղանստան), աֆղան կին քաղաքական գործիչ, ով 2005 թվականին ընտրվել է Աֆղանստանի Ժողովրդական (ստորին) պալատում (Վոլեսի Ջիրգայում) Քանդահար նահանգը ներկայացնելու համար[1]։ Նա աշխատում է Հաղորդակցության հանձնաժողովում։

Ֆարիբա Ահմադի Կաքար
Ծնվել է1965
ԾննդավայրԱֆղանստան
Քաղաքացիություն Աֆղանստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱֆղանստանի Ժողովրդական պալատի (Վոլեսի Ջիրգայի) անդամ

Ծնվել է 1965 թվականին Քանդահարում[2]։ Քանդահարի մասին պատրաստված զեկույցում, որը պատրաստվել է նավատորմի ասպիրանտուրայում, ասվում է, որ նա «ինքնուս ուսուցչուհի» է եղել և փուշթուն էթնիկ խմբի անդամ։

2013 թվականի օգոստոսին Աֆղանստանի Գազնի քաղաքում երեխաների հետ ճամփորդելիս նրան առևանգել էին թալիբները։ Նրան ազատ արձակելու դիմաց նրանք պահանջում էին ազատ արձակել չորս թալիբ բանտարկյալների[3]։ 2013 թ. սեպտեմբերի 8-ին նա ազատ է արձակվել գերության մեջ պահվող թալիբների ընտանիքի մի քանի անդամների ազատ արձակման դիմաց[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Profile: Kandahar Profile» (PDF). Navy Postgraduate School. 2009 թ․ հունվար. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 6-ին.
  2. «Kakar, Mrs Fabiba Ahmadi». www.afghan-bios.info. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «Afghanistan: MP Fariba Ahmadi Kakar abducted in Ghazni». BBC News. 2013 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
  4. «Afghan MP Fariba Ahmadi Kakar freed by the Taliban». BBC News. 2013 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.