Ֆարել Ուիլյամս (անգլ.՝ Pharrell Williams, ապրիլի 5, 1973(1973-04-05)[4][5][6], Վիրջինիա Բիչ, Վիրջինիա, ԱՄՆ[7]), ամերիկացի երգիչ-երգահան, ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ և նորաձևության դիզայներ։ Նա հանդիսանում է 1991 թվականին ստեղծված The Neptunes դուետի անդամ, որը զբաղվում է սոուլ, հիփ հոփ և R&B ժանրի երգերի թողարկմամբ։ Ֆարելը նաև հանդիսանում է N.E.R.D խմբի վոկալիստը և թմբկահարը։ Նա իր «Frontin» կոչվող առաջին սինգլը թողարկել է 2003 թ.-ին, իսկ իր դեբյուտային «In My Mind» կոչվող ստուդիական ալբոմը թողարկվել է 2006 թվականին։ Իր երկրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «Girl», նա թողարկել է 2014 թվականի մարտի 3-ին։ Այդ ալբոմի «Happy» երգը բավականին լուրջ հաջողություններ է ունեցել մի շարք միջազգային հիթ շքերթներում և դարձել է 2014 թ.-ի ամենաշատ վաճառված երգերից մեկը։

Ֆարել Ուիլյամս
Ֆարել Ուիլյամսը 2010 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Pharrell Williams
Ի ծնե անունանգլ.՝ Pharrell Lanscilo Williams[1]
Նաև հայտնի է որպեսPharrell
Ծնվել էապրիլի 5, 1973 (51 տարեկան)
Վիրջինիա Բիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ, R&B, ֆանկ
ՄասնագիտությունԵրգիչ-երգահան, ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ, նորաձևության դիզայներ
Երգչաձայնկոնտրատենոր
ԳործիքներՎոկալ, ստեղնաշարային գործիքներ, կիթառ, հարվածային գործիքներ
Գործունեություն1992-ներկա
ԼեյբլStar Trak Entertainment, Interscope Records, i am OTHER, Columbia Records
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան[2] և Princess Anne High School?[2]
ԱնդամակցությունN.E.R.D.?, Child Rebel Soldier? և The Neptunes?
ԱմուսինHelen Lasichanh?
Պարգևներ
Կայքpharrellwilliams.com
 Pharrell Williams Վիքիպահեստում

Որպես The Neptunes դուետի անդամ, Ֆարելը գրել է մի շարք հիթային երգեր տարբեր արտիստների համար։ Նա ստացել է 7 Գրեմմի, որոնցից երկուսը որպես The Neptunes դուետի անդամ։

Անձնական կյանք

խմբագրել

2013 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆարելը ամուսնացել է մոդել/դիզայներ Հելեն Լասիչանի հետ[8]։ Նրանք ունեն մեկ որդի՝ Ռակեթ Ուիլյամսը, ծնված 2008 թվականի նոյեմբերին[9]։

Սկավառակագրություն

խմբագրել

Ստուդիական սոլո ալբոմներ

խմբագրել
  • «In My Mind» (2006)
  • «Girl» (2014)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.grammy.com/artists/pharrell-williams/7310
  2. 2,0 2,1 Burrell I. Pharrell Williams - profile: Happiness is his truth // The IndependentUnited Kingdom: 2014. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
  3. https://college.berklee.edu/about/honorary-degree-recipients
  4. RKDartists (նիդերլ.)
  5. Discogs — 2000.
  6. Dutch Top 40
  7. 7,0 7,1 Deutsche Nationalbibliothek Record #135334829 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. Webber, Stephanie (2013 թ․ հոկտեմբերի 12). «Pharrell Williams Marries Helen Lasichanh, Usher and Busta Rhymes Perform: All the Details!». Us Weekly. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  9. «Jay-Z's 'Glory' Wasn't Spontaneous, According to Pharrell». Popcrush.com. 2012 թ․ փետրվարի 29. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարել Ուիլյամս» հոդվածին։