Ֆանիս Քրիստոդուլու
Թեոֆանիս «Ֆանիս» Քրիստոդուլու (հուն․՝ Θεοφάνης "Φάνης" Χριστοδούλου,մայիսի 22, 1965, Աթենք, Հունաստան), հանգստի անցած հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Նա «Ատլանտա Հոքս» բասկետբոլային ակումբի շնորհիվ մասնակցել է 1987 թվականի NBA դրաֆթին, բայց երբեք չի որոշել հեռանալ Հունաստանից և խաղալ ԱՄՆ-ում։ Մականունը Բեմբիս է (Մանկիկ)[1]։ Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի փառքի սրահի անդամ է։
Ֆանիս Քրիստոդուլու | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | բասկետբոլիստ |
Մասնագիտական կարիերա
խմբագրելԿարիերան սկսել է «Դաֆնի» երիտասարդական հավաքականում, այնուհետև իր կարիերայի մեծ մասն (1983–1997) անցկացրել է «Պանիոնիոսում»՝ նրանց հետ նվաճելով 1991 թվականի Հունաստանի գավաթը։ Հիմնականում թեթև հարձակվող էր, բայց նրա հիանալի հմտությունները նրան թույլ են տվել խաղալ բոլոր հինգ դիրքերում։ Շատ լրագրողներ նրան անվանում էին «Եվրոպական Չարլզ Բարքլի»։ Քրիստոդուլուն իր կարիերայի վերջին տարիներն անցկացրել է «Պանաթինաիկոս»-ում և նրանց հետ 1997–98 մրցաշրջանում հաղթել Հունաստանի լիգայի առաջնությունում։ Մեկ տարի անց թողել է բասկետբոլը։
Ազգային հավաքականի կարիերա
խմբագրելՔրիստոդուլուն Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականի կարևոր անդամ էր, որը 1987 թվականի Եվրոպայի առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի, իսկ 1989 թվականի առաջնությանը՝ արծաթե մեդալի։ Քրիստոդուլուն նաև Հունաստանի ազգային հավաքականի անդամ էր, այնտեղ նա 1994 թվականի FIBA աշխարհի առաջնությունում գրավել է 4-րդ տեղը։ Նա նաև խաղացել է 1986 թվականի FIBA աշխարհի առաջնությունում, 1990 թվականի FIBA աշխարհի առաջնությունում, 1993 թվականի, 1995 թվականի, 1997 թվականի Եվրոպայի առաջնություններում և 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերում։
Անձնական
խմբագրելՔրիստոդուլույի ավագ եղբայրը՝ Քրիստոսը, նույնպես պրոֆեսիոնալ բասկետբոլիստ էր։ Նրանք միասին խաղացել են «Պանիոնիոս» մարզական ակումբում։
Մրցանակներ և նվաճումներ
խմբագրելՀունաստանի ազգային հավաքական
խմբագրել- FIBA EuroBasket 1987:
- FIBA EuroBasket 1989:
- FIBA EuroBasket All-Tournament Team: 2 (1993, 1995)
Ակումբի տիտղոսներ
խմբագրել- Greek League: 1 (Պանաթինաիկոսի հետ։ 1997–98)
- Greek Cup: 1 (Պանիոնիոսի հետ։ 1990–91)
Անհատական մրցանակներ
խմբագրել- Greek League MVP: (1993)
- No. 4 retired by Panionios
- FIBA Hall of Fame Candidate