Ռոբերտ Փ. «Ֆազի» Վանդայվեր (անգլ.՝ Robert P. "Fuzzy" Vandivier, դեկտեմբերի 26, 1903(1903-12-26), Ֆրանկլին, Ինդիանա, ԱՄՆ - հուլիսի 30, 1983(1983-07-30), Ֆրանկլին, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի բասկետբոլիստ։ Հանդես գալով Ֆրանկլինի ավագ դպրոցի թիմում, համարվել է ամերիկյան բասկետբոլի բոլոր ժամանակների լավագույն դպրոցական մարզիկներից մեկը։ Մահացել է 79 տարեկանում։

Ֆազի Վանդայվեր
Fuzzy Vandivier

Դիրքը Պաշտպան
Ի ծնե տրված անունը Ռոբերտ Փ. Վանդայվեր
Robert P. Vandivier
Ծննդյան ամսաթիվ 1903 դեկտեմբերի 26
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնսոն շրջան, Ինդիանա, ԱՄՆ
Մահացել է հուլիսի 30, 1983(1983-07-30) (տարիքը 79)
Վախճանի վայրը Ֆրանկլին, Ինդիանա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Դպրոց Ֆրանկլինի ավագ դպրոց (1919–1922)
համալսարան «Ֆրանկլին» քոլեջ (1922–1926)
Կարիերայի պատմություն
Որպես մարզիչ՝
Ֆրանկլինի ավագ դպրոց(1926–1944)

Համարվում է բասկետբոլի պատմության վաղ շրջանի առաջին գերաստղը։ Ֆրանկլին քաղաքի ավագ դպրոցի թիմի կազմում երեք անգամ դարձել է Ինդիանա նահանգի չեմպիոն (1920-ից 1922 թվականներին)[1]։ Թիմը կոչվել է «Ֆրանկլինյան հրաշալի հնգյակ» և մինչև օրս լավագույնի համարում ունի Ինդիանայի բասկետբոլի պատմության մեջ։ Բասկետբոլի համաշխարհային փառքի սրահի փորձագետ-մարզիչ Ջոն Վուդենը Ռոբերտ Վանդայվերին համարում է համաշխարհային բասկետբոլի պատմության մեջ լավագույն դպրոցական բասկետբոլիստը[2], ում կարելի է համեմատել միայն Լեբրոն Ջեյմսի հետ։

1922-ից 1926 թվականներին Ռոբերտ Վանդայվերը խաղացել է Ֆրանկլինի քոլեջի թիմում։ Մեջքի վնասվածքի պատճառով նրան թույլ չեն տվել հանդես գալու պրոֆեսիոնալ թիմերի կազմում, և ուսումնառությունն ավարտելուց հետո նա զբաղվել է մարզչական աշխատանքով։ Ընդ որում՝ մարզել է նաև Ինդիանայի և բեյսբոլի գլխավոր լիգայի թիվ 1 բեյսբոլիստը համարվող Ջորջ Քրոուին, պրոֆեսիոնալ բասկետբոլի New York Renaissance թիմին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. N. N.: Chapter 4: FHS Juniors (1920-21). Auf: The Franklin Wonder Five—Website; ohne Ortsangabe, ohne Angabe des Datums. Abgerufen am 28. Dezember 2020 (in Englisch).
  2. Կաղապար:Toter Link Auf: Franklin College—Website; ohne Ortsangabe, ohne Angabe des Datums. Zuletzt erreichbar am 16. Mai 2011 (in Englisch).
  3. N. N.: George Crowe, Part 1: A Life In The Right Place At The Right Time. Auf: Black Fives Foundation—Website; Washington, D.C., 26. März 2009. Abgerufen am 29. Dezember 2020 (in Englisch).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆազի Վանդայվեր» հոդվածին։