Օֆելյա Ավետիսյան

հայ ռեժիսոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Օֆելյա Յուխանի Ավետիսյան (օգոստոսի 22, 1923(1923-08-22), Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր։

Օֆելյա Ավետիսյան
Ծնվել էօգոստոսի 22, 1923 (100 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, 1950 թվականին՝ Երևանի Թատերական ինստիտուտը։ 1950 թվականից եղել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսոր։ 1969 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, պրոֆեսոր` 1987 թվականից[1][2]։

Բեմադրություններ խմբագրել

  • Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (1960)
  • Գիբսոնի «Երկուսը ճոճանակին» (1963)
  • Շեքսպիրի «Ռիչարդ III» (1965)
  • Պարոնյանի «Պաղտասար աղբար» (1970)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Հայուհիներ. հանրագիտարան 2 հատորով. Եր.: Ամարաս, 2011, Հ II/ էջ 32 ISBN 978-99930-1-133-0