Օքտայ Սաբիր օղլի Ասադով (ադրբ.՝ Əsədov Oqtay Sabir oğlu, հունվարի 3, 1955(1955-01-03), Շղարշիկ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի ազգային ժողովի խոսնակ, Ադրբեջանի ազգային ժողովի նախագահ։

Օքտայ Ասադով
 
Կուսակցություն՝ Նոր Ադրբեջան
Կրթություն՝ Արդբեջանի պետական նավթային ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 3, 1955(1955-01-03) (69 տարեկան)
Ծննդավայր Շղարշիկ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան Պատվո շքանշան Order of Kurmet
և «Ազգերի համագործակցության» շքանշան

Կենսագրություն խմբագրել

  • 1976 թվականին ավարտել է Ադրբեջանի Պետական Նավթաքիմիական Ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետը։
  • Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականին Բաքվի կենցաղային օդորակիչների գործարանում։ Սկզբում եղել է վարպետի օգնական, այնուհետև վարպետ։
  • 1979-ից 1996 թվականը լուրջ պաշտոններ է զբաղեցրել Ադրբեջանի տնտեսական ոլորտում։
  • 1979 թվականից Ադրբեջանի Հիմնական կառույցների և հատուկ շինարարական աշխատանքների վարչությունում աշխատել է որպես գլխավոր ինժեներ։
  • 1981 թվականից եղել է գլխավոր տեխնոլոգ, հետագայում վարչության պետ, այնուհետև դարձել է «Ազերտեխստրոյ» տրեստի ղեկավար։
  • 1996-ից 2004 թվականներին գլխավորել է «Ապշերոնի շրջանային ջրային բաժնետիրական ընկերությունը»։
  • 2004 թվականի հունիսից եղել է «Ազերսու» բաժնետիրական ընկերությն ղեկավարը։

Միջազգային ջրային ասոցիացիայի անդամ։ Ամուսնացած է։ Ունի երկու երեխա։ Տիրապետում է ռուսերենի և անգլերենի։

Քաղաքական կարիերա խմբագրել

  • 1990 թվականից հանդիսանում է «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
  • 2000 թվականից ընտրվել է Ադրբեջանի ազգային ժողովի II նստաշրջանի պատգամավոր, հանդիսանում է բնական պաշարների, էներգետիկայի և բնապահպանության խորհրդարանական հանձնաժողովի անդամ։
  • 2005 թվականին Ապշերոնի շրջանից ընտրվել է Միլի Մեջլիսի (խորհրդարան) III նստաշրջանի պատգամավոր։ Նույն թվականի դեկտեմբերի 2-ից հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի նախագահ։

Ասադովը գլխավորում է Ադրբեջանի պատվիրակությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում[1]։

Շքանշաններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Структура МПА СНГ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. Распоряжение Президента Азербайджанской Республики o награждении О.С.Асадова орденом «Шараф»
  3. Указ Президента Российской Федерации от 5 марта 2015 года № 114 «О награждении государственными наградами Российской Федерации иностранных граждан»
  4. «Постановление Совета МПА СНГ "О награждении медалью Межпарламентской Ассамблеи государств - участников СНГ "За укрепление парламентского сотрудничества""» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել